Գիժ մարտի անակնկալները վերջ չունեն.....⛅❄
Ֆոտոշարք մեր պատշգամբից🌞
Կարծես Ապարանին բնորոշ խորը ձմռան օրերից մեկը լինի,ավաղ գարնան առաջին ամսվա`մարտի 30-այսպիսի լուսաբաց պարգևեց մեզ, և բքախառը քամու ուղեկցությամբ տեղացող ձյունը շարունակվեց մինչ երեկո: Որքան էլ հուսանք ու կանխատեսենք մոտալուտ գարնան ավետաբեր շունչը,միևնույն է բբության անկանխատեսեսելի ընթացիաջաջն առնել չի կարող.....Գեղեցիկ ,գարնանային ....ու ձյունառատ օր:
Մի սպիտակ բախտ է հսկում
Անշարժ երթը սար ու քարիս։
Ձյունի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։
Սառցի տակ ջուրն ի՞նչ է զգում,
Իրեն պատեպատ է տալիս։
Սառցի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։
Ջուրը երգով վա՞խն է զսպում,
Թե՞ դեռ չարած մեղքն է լալիս...
Մեղքի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։
Մեկ էլ ո՞վ է ինձ հետ ոստնում
Լռությունը ծլնգալիս...
Ձայնի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։
Հոգնած, մաշված օրը մրսում
Եվ թիկնում է պատուհանիս...
Սրտիս վրա ամպ է նստում.
Ամպի վրա ձյուն է գալիս։
Համո Սահյան








Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...