ՏԱՏՅԱՆԱՅԻ ՆԱՄԱԿԸ ՕՆԵԳԻՆԻՆ
Ա.Ս.Պուշկին Եվգենի Օնեգին,չափածո վեպ,սիրային խոստովանական նամակ
Ա.Ս.Պուշկին Եվգենի Օնեգին,չափածո վեպ,սիրային խոստովանական նամակ
Գրում եմ Ձեզ: Մի՞թե քիչ է:
Եվ ի՞նչ էլի ավելացնել:
Հիմա գիտեմ` կամքը Ձերն է
Եվ կարող եք արհամարհել:
Բայց բախտիս հանդեպ լոկ խայթ խղճի,
Թե հոգուն Ձեր մեղմ պարուրի,
Այնժամ գիտեմ` ինձ չեք լքի:
Սակայն հոգիս միշտ լռել է
(Հավատացե´ք Դուք իմ պատվին)
Չէիք իմանա երբևիցե,
Բայց հուսայի կրկին-կրկին,
Որ շաբաթվա գոնե մեկ օր
Տեսնեի Ձեզ գյուղում մեր խոր:
Ձեր խոսքերը լսեի ես,
Նրա համար աղոթեի
Եվ այն մասին մտածեի,
Թե երբ նորից կտեսնեմ Ձեզ:
Բայց ասում են` մարդամոտ չեք,
Գյուղում այս խուլ ոչինչ չկա:
Իսկ մենք… թեև բացառիկ չենք,
Բայց Ձեզ համար` պատիվ միշտ կա:
Եվ ի՞նչ էլի ավելացնել:
Հիմա գիտեմ` կամքը Ձերն է
Եվ կարող եք արհամարհել:
Բայց բախտիս հանդեպ լոկ խայթ խղճի,
Թե հոգուն Ձեր մեղմ պարուրի,
Այնժամ գիտեմ` ինձ չեք լքի:
Սակայն հոգիս միշտ լռել է
(Հավատացե´ք Դուք իմ պատվին)
Չէիք իմանա երբևիցե,
Բայց հուսայի կրկին-կրկին,
Որ շաբաթվա գոնե մեկ օր
Տեսնեի Ձեզ գյուղում մեր խոր:
Ձեր խոսքերը լսեի ես,
Նրա համար աղոթեի
Եվ այն մասին մտածեի,
Թե երբ նորից կտեսնեմ Ձեզ:
Բայց ասում են` մարդամոտ չեք,
Գյուղում այս խուլ ոչինչ չկա:
Իսկ մենք… թեև բացառիկ չենք,
Բայց Ձեզ համար` պատիվ միշտ կա:
Ինչու՞ եկաք դուք մեզ այցի`
Գյուղը այս խուլ ու մեկուսի:
Գուցե ես Ձեզ չիմանայի,
Եվ տառապանք էլ չզգալով՝
Անփորձ հոգուս չէի խոցի:
Այլ լոկ բախտիս հետ հաշտվելով՝
Ինձ սիրող այր կգտնեի:
Կյանքս նրան նվիրելով՝
Հոգատար մայր կդառնայի:
Գյուղը այս խուլ ու մեկուսի:
Գուցե ես Ձեզ չիմանայի,
Եվ տառապանք էլ չզգալով՝
Անփորձ հոգուս չէի խոցի:
Այլ լոկ բախտիս հետ հաշտվելով՝
Ինձ սիրող այր կգտնեի:
Կյանքս նրան նվիրելով՝
Հոգատար մայր կդառնայի:
Ուրշի՞ն…Ո´չ: Էլ ոչ մեկին
Չեմ հանձնի իմ սիրտը ես:
Գուցե խորհուրդն է երկնային,
Որ ես արդեն սիրում եմ քեզ:
Հավատարիմ իմ սուրբ խաչին`
Ամբողջ կյանքս ստրուկ կլինեմ:
Դու իմ պարգև´ աստվածային
Ինձ պաշտպանի~ր, մինչ կհանգչեմ:
Հայտնվել ես իմ երազում,
Եվ արդեն իսկ ինձ հարազատ
Քո հայացքն էր սիրտս խոցում,
Ձայնդ հոգուս մեջ էր, հաստա´տ:
Ու չլինի՞, թե երազ չէր,
Բայց դու եկար, ճանաչեցի:
Սիրտս զարկեց, ու աներեր.
«Նա է»,- մտքում շշնջացի:
Եվ այդպե՞ս չէ: Քեզ էի լսում:
Չէի՞ր խոսում լռության մեջ,
Երբ թույլերին էի օգնում,
Եվ թախիծը հոգուս անշեջ
Ես աղոթքով էի սփոփում:
Եվ հենց այդ նույն ակնթարթին
Այդ դու չէի՞ր, որ մոտեցար:
Ինչպես տեսիլք գիշերային`
Կամացուկ, լուռ սրտիս դիպար:
Մի՞թե դու չէիր, որ փաղաքշում,
Սիրո խոսք էիր շշնջում:
Դու պահապա՞ն ես, հրեշտա՞կ,
Թե՞ սրտակեր մի խորամանկ:
Կասկածներս հաստատիր դու,
Եվ թե անգամ ոչինչ չկա,
Այլ խաբկանքն է իմ մեղմ հոգու,
Ու ճակատիս մեկ այլ գիր կա:
Ինչ էլ լինի` իմ կյանքը ես
Իսկզբանե քեզ եմ հանձնում:
Թաց աչքերով նայում եմ քեզ.
Պաշտպանությունդ եմ խնդրում:
Պատկերացրու` ամբողջ գյուղում
Մնացել եմ ես մեկուսի.
Ու ոչ ոք ինձ չի հասկանում,
Լուռ գնում եմ վերջալույսի:
Սպասում եմ: Քո հայացքով
Սրտիս հույսը էլ մի մարի,
Կամ էլ երազն այն կոտրելով`
Նախատինքով ինձ մոտ արի:
Չեմ հանձնի իմ սիրտը ես:
Գուցե խորհուրդն է երկնային,
Որ ես արդեն սիրում եմ քեզ:
Հավատարիմ իմ սուրբ խաչին`
Ամբողջ կյանքս ստրուկ կլինեմ:
Դու իմ պարգև´ աստվածային
Ինձ պաշտպանի~ր, մինչ կհանգչեմ:
Հայտնվել ես իմ երազում,
Եվ արդեն իսկ ինձ հարազատ
Քո հայացքն էր սիրտս խոցում,
Ձայնդ հոգուս մեջ էր, հաստա´տ:
Ու չլինի՞, թե երազ չէր,
Բայց դու եկար, ճանաչեցի:
Սիրտս զարկեց, ու աներեր.
«Նա է»,- մտքում շշնջացի:
Եվ այդպե՞ս չէ: Քեզ էի լսում:
Չէի՞ր խոսում լռության մեջ,
Երբ թույլերին էի օգնում,
Եվ թախիծը հոգուս անշեջ
Ես աղոթքով էի սփոփում:
Եվ հենց այդ նույն ակնթարթին
Այդ դու չէի՞ր, որ մոտեցար:
Ինչպես տեսիլք գիշերային`
Կամացուկ, լուռ սրտիս դիպար:
Մի՞թե դու չէիր, որ փաղաքշում,
Սիրո խոսք էիր շշնջում:
Դու պահապա՞ն ես, հրեշտա՞կ,
Թե՞ սրտակեր մի խորամանկ:
Կասկածներս հաստատիր դու,
Եվ թե անգամ ոչինչ չկա,
Այլ խաբկանքն է իմ մեղմ հոգու,
Ու ճակատիս մեկ այլ գիր կա:
Ինչ էլ լինի` իմ կյանքը ես
Իսկզբանե քեզ եմ հանձնում:
Թաց աչքերով նայում եմ քեզ.
Պաշտպանությունդ եմ խնդրում:
Պատկերացրու` ամբողջ գյուղում
Մնացել եմ ես մեկուսի.
Ու ոչ ոք ինձ չի հասկանում,
Լուռ գնում եմ վերջալույսի:
Սպասում եմ: Քո հայացքով
Սրտիս հույսը էլ մի մարի,
Կամ էլ երազն այն կոտրելով`
Նախատինքով ինձ մոտ արի:
Ավարտում եմ: Սակայն վախով
Եվ ամոթով նորից պատված`
Ուղարկում եմ` լուռ հուսալով
Հարգանք ու սեր փոխադարձ…
Թարգմանությունը`
Սևակ Վարդումյանի
Եվ ամոթով նորից պատված`
Ուղարկում եմ` լուռ հուսալով
Հարգանք ու սեր փոխադարձ…
Թարգմանությունը`
Սևակ Վարդումյանի
Комментарии
Отправить комментарий