Сообщения

Сообщения за апрель, 2020
Изображение
Վահան Տերյան, «Հոգևոր Հայաստան» Ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են: Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգևոր կապով: Պետք է բացի արտաքին հնարավորություններից լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում: Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «հոգևոր Հայաստանի» համար: Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը: Քննեցե՛ք ձեր սիրտը և նայեցե՛ք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել: Ն
Изображение
ԲԱՐԻ ԵՒ ՕՐՀՆԵԱԼ ՕՐ ԲՈԼՈՐԻՍ☀️🙏 Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենք չկա։ Գաղատացիներ 5.22-23
Изображение
«Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ» «Իմ քույրեր, ձեր վրա եմ ես հույս դնում: Հայ մայրեր, իմ հույսս ձեր վրա է, դուք պետք է ձեր զավակներին կրթեք, դաստիարակեք և ներշնչեք հերոսական ոգի, սեր դեպի իրան հայ եղբայրները…»: Զորավար Անդրանիկ 1919 թվականի դեկտեմբերին Washington Post թերթը գրել է. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան նրա սուրը»
Изображение
Կյանքը Սեր է...❣️ Սերը մղում է բարիք արարելու: Սերը մերժում է եսասիրությունը: Սերը կյանքի սկիզբն ու իմաստն է: Սերը կամուրջ է երկնքի ու երկրի միջեւ: Սերը փոխում է աշխարհը, կյանքը, մարդուն: Սերը հոգու գեղեցկությունն է՝ առաքինությունների ու իմաստության ակունքը: Սերը աղբյուրն է բարության ու երջանկության: Սերը երկնային մեծագույն պարգեւն է մարդուն: Աստծու հանդեպ սերը` մարդու կատարելությունն է: Մեր կյանքում բոլոր խնդիրներն Աստծո հանդեպ սիրո պակասից են, իսկ միմյանց հանդեպ սիրո պակասից՝ բոլոր անօրինությունները: Եթե կա սեր, ապա բացառվում են բոլոր դժվարությունները, ու անտանելին դառնում է տանելի:
Изображение
Любовь... Это Армения! Более 170 тыс. памятников армянской архитектуры уничтожено в годы Геноцида армян Более 170 000 архитектурных памятников, являвшихся культурным и историческим наследием армянского народа, были уничтожены турецкими варварами в годы Геноцида армян в Османской империи, сказал глава агентства по истории и охране памятников Министерства культуры Армен Аброян. "Это приблизительное число, на самом деле оно намного больше. Представьте, если в одном армянском поселении было по три церкви, то сколько хачкаров (крест-камней) было вокруг этой церкви. А сколько было кладбищ, монументов и других образцов армянского градостроительства..." – сказал он в пятницу журналистам. По словам Аброяна, уничтожение армянских церквей, хачкаров, кладбищ и других образцов градостроительства имело как целенаправленный, так и спонтанный характер. "Камни армянских церквей или непосредственно сами хачкары были использованы в курдских и турецких поселениях как с
Изображение
ԱՎԵ՛Տ, ՉԽԱՌՆՎԵՍ Ավետ Ավետիսյանին բանակ զորակոչեցին հայրենի Հավլաբարից։ Զորացրվելուց հետո տեղափոխվեց Բաքու, ուր ականատես եղավ թուրքերի կողմից քաղաքի հայության բնաջնջմանը։ 1918 թ․ սեպտեմբերն էր, երբ օսմանյան բանակը մտավ Բաքու։ Ամեն ինչ փոխվեց․․․ Հովհաննես Աբելյանն էլ այդ օրերին մահաշունչ քաղաքում էր եւ որոշել էր ժամ առաջ հեռանալ, բայց գումար չուներ։ Նա ծրագրում է բեմադրել Շիրվանզադեի «Չար ոգին», մի փոքրիկ գումար վաստակել, բայց Ոսկանի համար դերակատար չէր գտնում։ Պատահաբար հանդիպում է Ավետին, համոզում այդ դերը ստանձնել, եւ թատրոնից շատ հեռու ու թատրոնի մասին բնավ չմտածող երիտասարդը համաձայնվում է։ Այսպես Ավետ Ավետիսյանը հայտնվում է բեմում, այնուհետեւ ընդունում Աբելյանի առաջարկը՝ Թիֆլիս տեղափոխվելու մասին։ Բաքվից Թիֆլիս հասնելն անչափ վտանգավոր էր, քանի որ ճանապարհներն անապահով էին, հայերը՝ թալանվում, ծաղրուծանակի էին ենթարկվում ու խոշտանգվում։ Այնուամենայնիվ նրանք գնացք են նստում եւ մեկնում Վրաստան։ Ադրբեջանցի զինվորականները Եվլախ կայարանում կանգնեցնում են գնացքը, սկսում խուզա
Изображение
Լավագույն մաղթանքներով բարի առավոտ:☀️🥀 Բարի առավոտ:Թող գարնանային ջերմությունը ձեզ լցնի ուժով և եռանդով, ճիշտ այնպես, ինչպես ձեր ապաքինող աչքերը լցնում են կյանքը իմաստով: Թող արևը լուսավորի ձեր կյանքը այսօր և տաքացնի ձեզ նույնքան սիրով, որքան իմ հավատով հասունացած սերը : Լրացրեք այս առավոտ ձեր ներկայությամբ, թող որ ամբողջ աշխարհը ծաղկի:: Թող առավոտյան քամին թարմանա, բայց ոչ սառեցնի, իսկ ձեր ուղղությամբ քայլող մարդիկ ժպտան...ու ձեր գեղեցկությունից ծաղկող ծաղիկները բուրեն:
Изображение
Նախաճաշ՝ Վանեցի մեծահարուստ հայերի տանը (1881թ., ֆրանսիացի հնագետ՝ Ernest Chantre):
Изображение
Древний город-призрак Ани Средневековые стены Ани. (Фото Marko Anastasov) Стены Ани, когда-то столица Багратунинского Королевства Армения
Изображение
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ ````````` Այդ ի՞նչ ցող է ձեր աչքերին,- Հարցրի դաշտի ծաղիկներին, Ու ծաղիկներն հեկեկացին՝ -Քո սիրածն է քեզ մոռացել, Վշտից արցունքդ է քարացել, Պոե՛տ, քո տե՛ղ՝ մենք ենք լացել…
Изображение
...Ես ուր, Օսմանեան փարլամէնթի անդամ ըլլալը ուր: «...Ես ուր, Օսմանեան փարլամէնթի անդամ ըլլալը ուր: Այդ ոճրագործներու վոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հաւատար...»։ «-Ցարը ե՛ւ մեզի հետ է ե՛վ թաթարին, անոր եւ անոր ճուտերուն նպատակն է մեզ իրար կոտորել տալ եւ մեր մէջ բանալ ատելութեան վիհ մը» (1905 թ.)։ Général Antranig - Զորավար Անդրանիկ Օզանեան-Генерал Андраник - Antranik Paşa Կյանքի ծովն է ալեկոծվում խելագար, Վերը՝ փրփուր, մարգարիտը վարն է հար, Իմ ազգի ծով, հրաբխվի՜ր անդադար, Գոնե բացվե մաքուր մի լույս, Անդրանիկ։ Հովհաննես Շիրազ Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը ա՜ն (Անդրանիկն) է, որ խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության և ժողովուրդն արթնացավ։ Սմբատ Շահնազարյան «Պալքաններու մէջ ան կը համարուի ամէնէն լաւ ռազմագէտներէն մէկը: Թրքահայաստանը լաւ կը ճանչնայ եւ կը սիրէ Անդրանիկին: Ան ժողովրդային երգերու հերոսն է: Այդ երգերուն մէջ կ’երգուին Անդրանիկի եւ իր ընկերներուն բոլոր հերոսութիւնները
Изображение
«Մասիսից բացի, ուր էլ որ թաղվեմ, գերեզմանում էլ դեռ պիտի դաղվեմ» Այսօր' ապրիլի 27-ին, Հայոց ցավի ցավակիր, Մեծ Դատի ջահակիր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է ...բյուր ծննդյան ավետիսներ: Ինչպես երեք աստղեր անշեջ՝ Երեք սեր կա իմ սրտի մեջ,- Ասի սիրած իմ աղջկան, Եվ նա տխրեց ամպի նման: Մի՛ կասկածիր,- ասի նրան,- Դու ես իմ սերն, ի՛մ աննման, Ես սիրում եմ, վկա հոգիս, Քե՛զ, մայրիկի՛ս, Հայրենիքի՛ս…
Изображение
ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿ 1915-ի Վանի հերոսամարտի կազմակերպիչներից մեկի՝ հայ մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի «Սանահինի վանքի գավիթը» կտավը (1904 թ․) Մյունխենի համաեվրոպական ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: Թերլեմեզյան Փանոս ,Սանահինի վանքի գավիթը (1904), կտավ, յուղաներկ,99x81 սմ Панос Терлемезян. Гавит Санаинского монастыря, 1904,холст, масло,99x81 см «Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով»,- ասել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը:

Արարատի գլխին դրոշ ( Ararati glxin drosh )Տեսահոլովակը նվիրվում է Արցախյ...

Արարատի գլխին դրոշ ( Ararati glxin drosh )Տեսահոլովակը նվիրվում է Արցախյ...
Изображение
ԱՐՏԵՐԸ ՆԵՐԿՎԵՑԻՆ ԱՐՅՈՒՆՈՎ ******** Դանիել Վարուժան "ԿԱԿԱՉՆԵՐ" Քո´յր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.- Ահա սիրող սիրտերու պես կարյունին: Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե Խմենք ալիքն արևին:_____ Անոնք ա´յնչափ բռնկեր են` որ կարծես Հրդեհն իրենց կայրե դաշտերը անհուն: Պիտի իրենց բաժակներեն հրակեզ Խմենք կայծերն աստղերուն:_____ Քույր իմ, քաղե´, լորի մը պես ծածկված Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին: Պիտի իրենց բաժակներեն բոսորած Խմենք արյունն ակոսին:_____ Անոնք ծռած արտույտներու բույնին վրա Լալ շողերով ողկույզ-ողկույզ կծփան: Պիտի իրենց բաժակներեն հակընթյա Խմենք խոստումը գարնա:_____ Քաղե´, քո´ւյր իմ, կակաչ չէ, բո՛ց քաղե դուն. Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի: Պիտի իրենց բաժակներեն փափկասուն Խմենք կրակներն Հունիսի:_____ Ծաղկե՛ր, ծաղկե՛ր են բերնիդ պես քնքշենի, Կխոսակցին ցորյանին հետ օրորուն: Պիտի իրենց բաժակներեն ծիրանի Խմենք գաղտնիքն հասկերուն:_____ Քաղե´, քո´ւյր իմ, պիտի պսակվինք անոնցմով Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին: Եվ պիտ` այդ բաժակներեն
Изображение
ԶԳՈՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,— Այստեղ ամեն գագաթ ու ձոր, Արձագա´նք է տալիս հզոր, Եւ քո Խոսքը հեռու տանում... Թէ բարի են խոսքերը քո, Հայոց լեռներն ակնածանքով Կխոնարհվեն քո դեմ լռին Բաշը քսած քո ձեռքերին: Իսկ թե չար են՝ լեռները մեր, Հրաբխի բներն անմեռ, Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել, Քեզ լավայո՜վ կարձագանքեն, Որ լեռնե´ր է քշում տանում... Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում: Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,— Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Երկու հոգու տեղ չեն անում, Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ, Թէ բարեկամ ես ու ընկեր, Ա՜նց կկենաք իրար գրկված, Թե դաւով ես այստեղ ընկել, Կգլորվես ժայռերից ցած, Ո՞վ եղավ քո գալու վկան, Գնալըդ ո՞վ է իմանում... Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,— Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել, Եւ... արքա´ է ամեն մի հայ. Զորք ու բանակ չենք ունեցել, Եւ... սպա է ամեն մի հայ. Ամեն մի հայ լեռան մի ծերպ, Ամեն մի հայ ուրոյն մի կերպ, Ամեն մի հայ մի Հայաստան-— Բաժան-բաժան, Անմիաբան, Զատվա՜ծ, հատվա՜ծ, Եւ սակայն մի´, Երբ սպառնում է թշնամին Մեր դ
Изображение
Առակ սիրո մասին։ Քամին և ծաղիկը Քամին հանդիպեց մի գեղեցիկ ծաղկի և սիրահարվեց նրան։ Մինչդեռ նա քնքշորեն շոյում էր ծաղկին՝ ծաղիկը նրան պատասխանում էր ավելի մեծ սիրով, արտահայտված գույներով և բույրերով։ Բայց քամուն դա քիչ թվաց, և նա որոշեց. «Եթե ես տամ ծաղկին ամբողջ իմ հզորությունն ու ուժը, ապա նա ինձ կնվիրի ինչ-որ ավելի մեծ բան»։ Եվ նա փչեց ծաղկի վրա իր սիրո շնչի ամբողջ հզորությամբ։ Բայց ծաղիկը չդիմանալով բուռն կրքին՝ կոտրվեց։ Քամին փորձեց բարձրացնել նրան և կենդանացնել, սակայն չկարողացավ։ Այդժամ նա հանդարտվեց և փչեց ծաղկի վրա իր սիրո քնքուշ շնչով, սակայն ծաղիկը թառամեց աչքերի առաջ։ Եվ բղավեց քամին. – Ես տվեցի քեզ իմ սիրո ամբողջ ուժը, իսկ դու կոտրվեցիր։ Երևում է չկար քո մեջ սիրո ուժ իմ հանդեպ, իսկ դա նշանակում է, որ դու չէիր սիրում։ Սակայն ծաղիկը ոչինչ չպատասխանեց, նա մահացել էր։ Նա, ով սիրում է՝ պետք է հիշի, որ ուժով և կրքով չեն չափում սերը, այլ քնքշությամբ և համբերությամբ։ Ավելի լավ է տասն անգամ զսպել, քան մեկ անգամ կոտրել։

х/ф "4" (Илья Хржановский) 2004 (18+)

Изображение
Изображение
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՆՎԻՐՎՈՒՄ Է ՄԱՐԱՇԻ, ՀԱՃԸՆԻ, ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին»՝ նկարում կիլիկիահայության ցեղասպանության պատմության տարբեր դրվագներ՝ սկսած մինչև ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում նրանց կարգավիճակի, ունեցած ներդրման, զբաղմունքի հետ կապված հարցեր, ընդհուպ մինչև տեղահանություն, կոտորածներ, միջազգային դիվանագիտություն, Կիլ իկիայի հայաթափում: Հատուկ շեշտադրմամբ ներկայացվում են կիլիկիահայության մղած ինքնապաշտպանական մարտերը՝ ուղղված նախ երիտթուրքական վարչակարգի ցեղասպան քաղաքականության (1915 թ.՝ Ֆընտըճագի, Մուսա Լեռան ինքնապաշտպանությունները, Ամանոսի գոյամարտը), ապա՝ այն շարունակող քեմալականների դեմ (1920 թ. Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունները): Հայկական ինքնապաշտպանական մարտերն իսկական հերոսամարտեր էին, խիստ անհավասար պայմաններում պայքար ընտանիքի, սեփական կյանքի, արժանապատվության ու հավատքի համար: Առանձնակի է հայ կնոջ ու
Изображение
ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ Խոսի՜ր, Հայաստան. Դո´ւ, որ դարերի տանջանք ես տեսել Եւ տարիների խնդություն միայն, Ասա´ քո պատգամն ու խոսքը վսեմ Աշխարհներին ու ազգերին համայն… Տե´ս, աղավնի՜ն է Թառել քո նորոգ հարկի ձեղունին, Որին դարերով երազե՜լ ես դու… Վստահի՜ր խոսել քո ժողովրդի´ Եւ քո´ անունից՝ Բանաստեղծ որդո՜ւդ… Լսո՞մ ես, Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել, Որ ցանել են մեր նախնիները հայ՝ Դեռ Ուրարտույում, Քրտինքո՜վ ջրած հո´ղն այս ժայռեղեն: Սակայն նո´յն օրը, Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին, Գտել են նաև պղնձե նիզա´կ՝ Ի ցույց այն բանի´, Որ ծնված օրից հայ սերմնացանը, Սերմը՝ մի ձեռքին, Մյուսով զե´նք է բռնել, Որ ցանած արտը պաշտպանի… Ոչ ոք չի՜ ասի՝ Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել, Ոչ ոք չի՜ ասի՝ Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի… Մի բուռ ցորե՜ն են Կարմիր բլուրի հին բերդում պեղել, Եւ մի բուռ հա՜յ է Հասել Հարության այս առավոտին… Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա, Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա´կ. Եւ այս, Մեզ հասած մի բուռ ժողովո´ւրդն Ու սե՜րմը վկա,— Իր կորցր
Изображение
Մայր...🇦🇲☀️ Իմ մայր հայրենիք, թե մայր ես և դու՝ Մի թող պղտորեն սիրտը քո որդու, Էլ չկա մայրս աշխարհի վրա, Դու ինձ գեթ մի օր մայրություն արա…Շիրազ... Այո, Հայրենիքը Մայր է... Իզուր չէ,որ Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի եւ, երկրի կարեւորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իրենց մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը...Մայր Հայրենիք լուսավոր երթիդ ճամփին քեզ միասնության ուժ-զորություն❤

Անդրանիկ (1865-1927). Դաշնակցական Հայդուկապետի եւ Ազգային Հերոսի եզակի համադրումը - Նորություններ Արցախից aparaj.am

Անդրանիկ (1865-1927). Դաշնակցական Հայդուկապետի եւ Ազգային Հերոսի եզակի համադրումը - Նորություններ Արցախից aparaj.am : Փետրուար 25ի այս օրը, Արեւմտահայաստանի Շապին Գարահիսար գիւղաքաղաքին մէջ, արհեստաւոր Թորոս Օզանեանի յարկին տակ, լոյս աշխարհ եկաւ Անդրանիկ անունով հայ մանուկ մը, որ կոչուած էր դառնալու հայ ժողովուրդին մռայլ երկնակամարը լուսաւորող եւ ջերմացնող անմար աստղ մը։ Աւարտելով ծննդավայրի «Մուշեղեան» վարժարանը՝ Անդրանիկ պատանի տարիքէն նետուեցաւ կեանքի ասպարէզ։ Իր ժամանակի հայութեան վիճակուած օրապահիկ ապահովելու դժուարին պայմաններուն բերմամբ, …
Изображение
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈւՆ 105🥀🙌🏻 Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի «ՄԻԱՆԱԼՈՎ Է ՄԱՐԴԸ ԲԱԶՄԱՆՈՒՄ. ԵԿԵՔ ՄԻԱՆԱ՜ՆՔ» Կարոտել եմ քեզ, իմ հայրենիք, Վերքոտ սրտիդ անուշ երգերին, Կարոտել եմ խաչքարների, Ու վանքերի սուրբ աղոթքին: Կարոտել եմ ժողովրդիդ, Որ զոհ դարձավ քո հողերին, Կարոտել եմ ժպիտներին, Անհոգ, ուրախ մանուկների... Մեծ Եղեռնի՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ զոհերի հիշատակի օր, 1915 թ. այս օրը` ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի իշխանությունները` Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կոստանդնուպոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ: Հայաստանի Հանրապետությունում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից: Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ողբամ մեռելոց, Բեկան
Изображение
Հայաստան-Թուրքիա սահմանն ըստ 1922-1925թթ. ամերիկյան և եվրոպական քարտեզների Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվեց քարտեզագրական նոր նյութերով, որոնք թողարկվել են 1920-ականների առաջին կեսին: Ամերիկյան, գերմանական, բրիտանական քարտեզագրական այս նյութերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանցում առկա են նաև արդեն Հանրապետական հռչակված Թուրքիայի սահմանները: Ըստ այդմ, Թուրքիայի արևելյան սահմանն անցնում է այն սահմանագծով, որը հաստատվել էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924թթ.) իրավարար վճռով: Քարտեզագրական այս նյութերը լավագույն վկայությունն են այն բանի, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Հայաստանի և Թուրքիայի սահմանագիծը համարվել է 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահի կողմից հաստատված սահմանագիծը, որը միջազգային որևէ համաձայնագրով չի ենթարկվել փոփոխության և չեղյալ չի համարվել:
Изображение
Հայոց Մեծ Եղեռն Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն: Արևմտահայերի ցեղասպանությունը սկսվել էր դեռ Աբդուլ Համիդ II – ի ժամանակ աբդուլհամիդյան վարչակարգի կողմից: Այդ քաղաքական ուղեգիծը <<Միություն և առաջադիմություն>> կուսակցությունը հաստատել էր 1910-1911 թթ. : Անհերքելի է այն փաստը, որ արևմտակայերի ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր օսմանյան Թուրքիայի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ պաշտոնական մտնելը: Հայերի բնաջնջումով, ըստ աըդ ծրագրի, կփակվեր նաև Հայկական հարցը: 1914 թ. հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ հրավիրվեց գաղտնի խորհրդակցություն: Կազմակերպվեց հատուկ մարմին՝ Երեք գործադիր կոմիտե, որի մեջ
Изображение
ДЕНЬ ПАМЯТИ ЖЕРТВ ГЕНОЦИДА АРМЯН ВОПРОС: ДЕНЬ ПАМЯТИ ЖЕРТВ ГЕНОЦИДА АРМЯН (24 АПРЕЛЯ) – когда впервые он был массово отмечен и когда он стал официальным на государственном уровне? Ответ: ДЕНЬ ПАМЯТИ ЖЕРТВ ГЕНОЦИДА АРМЯНДЕНЬ ПАМЯТИ ЖЕРТВ ГЕНОЦИДА АРМЯН, отмечается ежегодно. Напомним, что 24 апреля (24 апреля 1915 в Константинополе турецкими властями были произведены аресты и высылка первых групп армянской интеллигенции). Армяне, положившие столько жизней на алтарь освобождения Турции от султанского деспотизма, беpжалостно истреблялись вчерашними соратниками по революционной борьбе. День памяти жертв геноцида постоянно отмечался во всех общинах армянской диаспоры. В Советской Армении этот день был впервые отмечен 24 апреля 1965 года, в 50-ю годовщину трагических событий 1915. В этот день в Ереване состоялась многолюдная демонстрация под лозунгами протеста против чудовищного преступления правящих кругов Турции и требования восстановления исторической справедливости. Демонстрация, в котор
Изображение
Ցեղասպանության կարմիր գույները «Առանց հայրենիքի մարդը չի կարող գտնել իրեն, իր հոգին…» Մարտիրոս Սարյան. Երջանկության նկարիչը Հայրենիքից ստացած տպավորությունները չափազանց ուժգին էին, բայց այնքան նոր, որ միանգամից տեղ չգտան նրա աշխատանքներում: Հայաստանը Սարյանին տվեց դեռևս անհասկանալի, փոքր-ինչ խառը պատկերացումներ բնության պատկերման բոլորովին նոր ձևերի մասին: 1910-1913թթ. Սարյանը մի շարք ուղևորություններ իրականացրեց դեպի Թուրքիա, Եգիպտոս, Իրան: «Ու ահա, 1915թ. ես տեղեկանում եմ Հայաստանին բաժին հասած նոր դժբախտության մասին: Թողեցի ամեն ինչ ու ետ վերադարձա հայրենիք: Էջմիածնում ու դրա շրջակայքում ես տեսա մարդկային ամբոխներ, որոնք թուրքական Հայաստանի Ցեղասպանությունից էին փախչում… Իմ աչքի առաջ մեռնում էին մարդիկ, իսկ ես նրանց օգնել համարյա չէի կարողանում: Ես ծանր հիվանդացա, ինձ տարան Թիֆլիս՝ ակնհայտ խորը հոգեկան խանգարումով»,- հիշում է Սարյանը: Նկարիչը երկար ժամանակ աշխատել չէր կարողանում: Սակայն Թիֆլիսում (ներկայումս Թբիլիսի) նա հանդիպում է հայ գրող ու մանկավարժ Ղազարոս Ա