Ֆեթվաճյան Արշակ Աբրահամի
(1863 - 1947)
Երերուք. Հովհաննես Մկրտիչի տաճարը
Երերուք. Հովհաննես Մկրտիչի տաճարը (1907),թուղթ, ջրաներկ,33x50 սմ
Ծնվել է 1866 թ.։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987)։ 1887 - 1891 թթ. սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թթ. աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների։
Մասնագիտացել է պատմական և ճարտարապետական գեղանկարչության մեջ և, Վարդգես Սուրենյանցի հետ մեկտեղ, եղել է առաջին հայ արդի ձևավորող նկարիչներից։ 1900 թվականին այցելել է Արևելյան Հայաստան, որտեղ նկարել հայկական հնագույն հուշարձաններ,ստեղծել է հայ ճարտարապետական կոթողները պատկերող շուրջ 2000 գրաֆիկական ,մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Հատկապես արժեքավոր են Անիում և շրջակայքում արված հուշարձանների նրա արտանկարները որոնք այսօր ունեն մեծ պատմական արժեք։(1)
Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում` «Արևելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» և մի շարք այլ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։ Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում։ Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին:
Ֆեթվաճյանը ականատես է եղել Ցեղասպանության անմիջական հետևանքներին և իր աշխատանքներում արտացոլել է այդ ողբերգական գույժի դրվագները։ Կատարել է մակնիշների և թղթադրամների ձևավորումներ որոնք պատվիրված էին Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունների կողմից։ Կյանքի վերջին 25 տարին անցկացրել է ԱՄՆ-ում, ապարդյուն փորձեր անելով վերադառնալ Հայաստան։ Մահվանից հետո իր աշխատանքները կտակել է Հայաստանի հանրապետությանը և դրանք այսօր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, արվեստագետի հարուստ արխիվի հետ մեկտեղ։
Հայաստանում եղած տարիներին Ֆեթվաճյանը նաև անդրադարձել է լուսանկարչությանը, հիմնականում որպես հուշարձանների պատկերավորման համար օժանդակ նյութ։ Նկարչի արխիվում պահպանվել են այդ լուսանկարներից մի քանիսն ընդամենը։ Դրանցից հատկապես ուշագրավ են Ցեղասպանությունից փրկված գաղթականների դիմանկարները։ Այստեղ արվեստագետը զանցել է վավերագրության պահանջները ստեղծելով միանգամայն հուզիչ պատկերային կոմպոզիցիաներ որոնց գեղարվեստական արժանիքները ինքաբավ են։ Ֆեթվաճյանի գործունեության այս անտեսված կողմը կարիք ունի ավելի խոր և մանրամասն ուսումնասիրության։(2)
։ Վիգեն Գալստյան, 2016

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...