Քո գթությունը մի՛ հեռացրու ինձնից, ով Տեր,
Քո ողորմությունն ու ճշմարտությունը
շարունակ թող պահպանեն ինձ:
Սաղմոս 40.11
Տերը փնտրեցեք, քանի որ նա գտնվում է.
նրան կանչեցեք, քանի որ նա մոտ է:
Թող ամբարիշտը՝ իր ճամփից
ու անօրեն մարդը իր խորհուրդներից հրաժարվի
և Տիրոջը դառնա ու նա պիտի ողորմի նրան
ու մեր Աստծուն՝ որովհետև նա առատապես ներում է:
Որովհետև “իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն
ու իմ ճամփաները ձեր ճամփաները չեն”, ասում է Տերը:
Հապա որքան երկինքը երկրից բարձր է,
այնքան իմ ճամփաները ձեր ճամփաներից վեր են
և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից:
Որովհետև ինչպես անձրևն ու ձյունը
երկնքից իջնում են ու հետ չեն դառնում,
այլ երկրը ոռոգում են և
այն պտղաբեր և արգասավոր են դարձնում,
ցանողին՝ հունտ և ուտողին հաց են տալիս,
իմ բերնից ելած խոսքն էլ այդպես է:
պարապ չի վերադառնում ինձ,
հապա իմ կամքը կատարում է
և հաջողությամբ գործադրում է այն,
ինչի համար ուղարկեցի:
Եսայի 55.6-11

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...