...Ես ուր, Օսմանեան փարլամէնթի անդամ ըլլալը ուր:
«...Ես ուր, Օսմանեան փարլամէնթի անդամ ըլլալը ուր: Այդ ոճրագործներու վոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հաւատար...»։
«-Ցարը ե՛ւ մեզի հետ է ե՛վ թաթարին, անոր եւ անոր ճուտերուն նպատակն է մեզ իրար կոտորել տալ եւ մեր մէջ բանալ ատելութեան վիհ մը» (1905 թ.)։
Général Antranig - Զորավար Անդրանիկ Օզանեան-Генерал Андраник - Antranik Paşa
Général Antranig - Զորավար Անդրանիկ Օզանեան-Генерал Андраник - Antranik Paşa
Կյանքի ծովն է ալեկոծվում խելագար,
Վերը՝ փրփուր, մարգարիտը վարն է հար,
Իմ ազգի ծով, հրաբխվի՜ր անդադար,
Գոնե բացվե մաքուր մի լույս, Անդրանիկ։
Հովհաննես Շիրազ
Վերը՝ փրփուր, մարգարիտը վարն է հար,
Իմ ազգի ծով, հրաբխվի՜ր անդադար,
Գոնե բացվե մաքուր մի լույս, Անդրանիկ։
Հովհաննես Շիրազ
Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը ա՜ն (Անդրանիկն) է, որ խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության և ժողովուրդն արթնացավ։
Սմբատ Շահնազարյան
Սմբատ Շահնազարյան
«Պալքաններու մէջ ան կը համարուի ամէնէն լաւ ռազմագէտներէն մէկը: Թրքահայաստանը լաւ կը ճանչնայ եւ կը սիրէ Անդրանիկին: Ան ժողովրդային երգերու հերոսն է: Այդ երգերուն մէջ կ’երգուին Անդրանիկի եւ իր ընկերներուն բոլոր հերոսութիւնները: Ան մեծ ժողովրդականութիւն կը վայելէ նաեւ կովկասահայութեան մէջ»։
«Կավկազսկի վեստնիկ» թերթ, 1912 թվական
«Կավկազսկի վեստնիկ» թերթ, 1912 թվական
Комментарии
Отправить комментарий