ՄԱՐԳԱՐ ՎԱՐԺԱՊԵՏ (ԱՄԻՐՅԱՆ) 1858-1893
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից:
Մարգար Ամիրյանը ծնվել է 1858 թվականին, Մշո գավառի Վարդենիս գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա 7 տարի ուսանել է Մշո Սուրբ Կարապետ Վանքի դպրոցում: Ուսումը ավարտելուց հետո վերադառնալով հայրենի Վարդենիս հիմնում է դպրոց և իր աշակերտներին դաստիարակում հայրենասիրական ոգով:
Դպրոցը կառուցելու համար Մարգար Ամիրյանը այցելում է Կոստանդնուպոլիս և Թիֆլիս՝ հանդիպում Գրիգոր Արծրունու, Րաֆֆու և Խրիմյան հայրիկի հետ: Վերադառնալով գյուղ նա Վարդենիսցիներին հորդորում է զինվել: Գործնականում Մարգար վարժապետը Տարոնում ազատագրական գաղափարներ քարոզող առաջին գործիչն էր:
...
1880-ական թվականներին գլխավորել է Վարդենիսի ինքնապաշտպանությունը ընդեմ թուրք-քրդական հրոսակների:
1890թ. Մարգար վարժապետը մեկնում է Կովկաս: 1891թվականին նա մի զինատար խմբի հետ վերադառնում է Մուշ: Նույն տարվա աշնանը նա նորից Կովկասում էր և պատրաստվում էր Մուշ վերադառնալ Արաբոյի խմբի հետ: Նրան հաջողվում է վերադառնալ և Մուշում եւ Խնուսում բացատրական աշխատանքներ տանել:
1892 թվականի ձմռանը Այվզուտ գյուղում մի մատնիչ նրան ձերբակալել է տալիս թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքով: Բանտում նրան մի ամբողջ տարի խոշտանգում են: Դատի ժամանակ մերկացրել է թուրքական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, չի հրաժարվել, որ պայքարել է թուրքական բռնատիրության դեմ։
...
Նրան կախում են Բաղեշի քաղաքային հրապարակում: Ականատեսներից մեկը գրում է. «Երբ Մարգարին հրավիրում են կախաղանի մոտ, երեսնամյա երիտասարդը պարզ, անխռով դիմում է դեպի մահ եւ կանգնած աթոռի վրա, կախաղանի տակ, դիմում է խուռն բազմությանը. «Հայե՛ր, մի վհատվեք, քաջ իմացեք, որ այսուհետեւ կհասնենք մեր նպատակին: Թեև ես մեռնում եմ, բայց դուք պիտի ապրեք: Միայն այն երջանիկ ժամանակ ինձ չմոռանաք»:Այսպես ասպետական կեցվածքով նահատակվեցած քաջարի հայորդին, ով մինչև իսկ իր վերջին շունչը փորձեց ծառայել իր ազգին եւ հայրենիքի սուրբ ազատության գործին:
Մարգար Վարժապետի գերեզմանը դարձել է ուխտատեղի:

Комментарии
Отправить комментарий