Թող հույսի Աստվածը ձեզ լցնի ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ․ որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք:
Հռոմ․ 15.13

Պահպանի՛ր ինձ, ո՛վ Աստված,
քանի որ հույսս Քո վրա է:
Տիրոջն ասացի. «Դու՛ ես իմ Տերը»,
Քեզանից բացի, ուրիշ բարիք չունեմ:

Սաղմոս 16.1-2

ԱՍՏԾՈ ՍԵՐԸ
Բարեգութ ու ողորմած է ՏԵՐԸ,
համբերատար և գթառատ:
Նա մինչև վերջ չի հակառակվում,
մեր դեմ հավիտենապես ոխ չի պահում:
Մեր մեղքերի համեմատ չի պատժում մեզ,
մեր անօրենությունների համեմատ չի հատուցում.
այլ որքան որ երկինքը բարձր է երկրից,
այնքան մեծ է իր ողորմությունը իրենից վախեցողների հանդեպ.
որքան հեռու է արևելքն արևմուտքից,
այնքամ մեզնից հեռացրեր մեր հանցանքները:
Ինչպես որ հայրն է գթում իր զավակներին,
Այնպես ՏԵՐՆ է գթում իրենից վախեցողներին,
որովհետև ինքը լավ գիտի մեր կազմվածքը
և չի մոռանում, որ մենք հողեղեն ենք:

Արդարև, մարդու կյանքը խոտի է նման,
ծաղկում է ինչպես վայրի ծաղիկը.
երբ քամին փչում է նրա վրա՝ ոչնչանում է:,
նրա տեղն անգամ չես իմանա:

Բայց ՏԻՐՈՋ ողորմությունը հավիտյանս հավիտենից
իրենից վախեցողների վրա է,
ու նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա,
Նրանց վրա է, որոնք հավատարիմ են իր ուխտին
և չեն մոռանում գործադրել իր հրահանգները:

Սաղմոս 103.8-18

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...