ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՄԱՐԱՇԻ, ՀԱՃԸՆԻ, ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
«Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին»՝ նկարում կիլիկիահայության ցեղասպանության պատմության տարբեր դրվագներ՝ սկսած մինչև ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում նրանց կարգավիճակի, ունեցած ներդրման, զբաղմունքի հետ կապված հարցեր, ընդհուպ մինչև տեղահանություն, կոտորածներ, միջազգային դիվանագիտություն, Կիլիկիայի հայաթափում: Հատուկ շեշտադրմամբ ներկայացվում են կիլիկիահայության մղած ինքնապաշտպանական մարտերը՝ ուղղված նախ երիտթուրքական վարչակարգի ցեղասպան քաղաքականության (1915 թ.՝ Ֆընտըճագի, Մուսա Լեռան ինքնապաշտպանությունները, Ամանոսի գոյամարտը), ապա՝ այն շարունակող քեմալականների դեմ (1920 թ. Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունները): Հայկական ինքնապաշտպանական մարտերն իսկական հերոսամարտեր էին, խիստ անհավասար պայմաններում պայքար ընտանիքի, սեփական կյանքի, արժանապատվության ու հավատքի համար: Առանձնակի է հայ կնոջ ունեցած բացառիկ դերն այդ պայքարում: Գրեթե ամենուր, որտեղ տեղի ունեցան ինքնապաշտպանական մարտեր, կանայք գործուն մասնակցություն ցուցաբերեցին ոչ միայն նախապատրաստական-կազմակերպչական հարցերում՝ խրամատներ փորելով, պատնեշներ կառուցելով, այլ նաև զենքը ձեռքին ամուսինների կողքին մասնակցեցին բուն մարտական գործողություններին:
.genocide-museum.am

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...