Վահագն Դավթյանի գեղեցիկ բանաստեղծություններից մեկը...



ԱՆԱՆՁՆՈԻԹՅՈԻՆ
Լռեր խռովքն այս, ու ինձ թվար,
Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար,
Գարնան անձրև եմ ու առավոտ,
Ցողաթաթախ եմ ու շաղավոտ,
Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ,
Որ մեջս լույս է ու էլ ոչինչ,
Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում,
Ճառագայթով է շարունակվում,
Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ,
Որ զրնգում է արևի տակ,
Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ,
Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես,
Այնքան թեթև եմ, անանձնական,
Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
.Ես շատ եմ հակասական: Երբ կա ներշնչանքը, ամենաաշխատասեր մարդն եմ: Երբ չկա, անտանելի ծույլ եմ, տառապող ծույլ...
... Իմ շրջապատում այն կարծիքը կա, որ ես առհասարակ համեստ մարդ եմ, բայց պիտի հիասթափեցնեմ՝ այդպես մտածողներին և ասեմ՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում գեղարվեստական գործ գրելու համար, արդեն իսկ համեստ չէ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...