ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈւՆ 105🥀🙌🏻


Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի
«ՄԻԱՆԱԼՈՎ Է ՄԱՐԴԸ ԲԱԶՄԱՆՈՒՄ. ԵԿԵՔ ՄԻԱՆԱ՜ՆՔ»
Կարոտել եմ քեզ, իմ հայրենիք,
Վերքոտ սրտիդ անուշ երգերին,
Կարոտել եմ խաչքարների,
Ու վանքերի սուրբ աղոթքին:
Կարոտել եմ ժողովրդիդ,
Որ զոհ դարձավ քո հողերին,
Կարոտել եմ ժպիտներին,
Անհոգ, ուրախ մանուկների...
Մեծ Եղեռնի՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ զոհերի հիշատակի օր, 1915 թ. այս օրը` ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի իշխանությունները` Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կոստանդնուպոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ: Հայաստանի Հանրապետությունում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից: Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի
հիշատակին:
Ողբամ մեռելոց, Բեկանեմ շանթեր, Կոչեմ ապրողաց:
The Armenian Genocide memorial complex in Yerevan.
Նկարը՝Levon Lachikyan Artist էջից
Մոմը հազիվ էր զսպում հառաչը,
Մոմը խոսում էր առանց բառերի.
Մոմե խոսքերը պետք չեն ոչ ոքի,
Իսկ այնտեղ, որտեղ արցունքն է խոսում,
Բառերն անզոր են...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...