Սիրում եմ Ե.Չարենցի այս ստեղծագործությունը…միշտ արդիական ..
-Ով հայ ժողովուրդ՝ քո միակ փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է:
ՊԱՏԳԱՄ
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արեւը բերեց:–
Ահա ոսկյա մի արեւ`
Ճառագումով իր հրե`
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց`
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն:
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույս այս արթուն,
Օ՜, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ
Հրակարմիր հրավարս,
Ադամանդյա լույսը այս:–
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարչտին
Ուր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ`
Լուրթ հոսելով դարից դար`
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հու՜ր այգաբացն այս հեռու`
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա՛ն այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ`
Ո՜գի անկոր, հու՜ր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արեւ է՛լ.
Նա է միայն, որ դարեր
Անմար`պիտի արևե՛…
Լույսով վառված սակայն այդ`
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այս արար.–
Մեր անցյալի խորամիտ
Է՛ջն այն արդար ու ռամիկ`
Մեծահանճար ու վարար…
09.05.1933թ Ե. ՉԱՐԵՆՑ
1933 թվականին Հայաստանում գործող ուղղագրությամբ.
ՊԱՏԳԱՄ
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:–
Ահա վոսկյա մի արև՝
Ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում ե լույս զվարթուն:
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն:
Ո՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:–
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում –
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարտչին,
Ուր հայրենիքն եր մեր հին, –
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Վոր գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն եր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Ո՜, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի՜ անկոր, հո՜ւր գետակ…
Ահա վառվում ե մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում ե նա հիմա
Վառվող վոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արև ե՛լ.
Նա՛ յե միայն, վոր դարեր
Անմար՝ պիտի արևե՛…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար. –
Մեր անցյալի խորամիտ
Ե՛ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար… [i]
-Ով հայ ժողովուրդ՝ քո միակ փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է:
Չարենցի «Պատգամ» բանաստեղությունը,-Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:Սա տպագրվել է 1934-ին: Առաջին անգամ այս տողի մասին բարձրաձայն խոսվել է 1937-ին, ԿԳԲ-ի բանտում, երբ տխրահռչակ Մուղդուսին հարցաքննում էր Չարենցին, մասնավորապես հետաքրքրվելով, թե այդ ինչի՞ց էր ուզում փրկել Չարենցը հայ ժողովրդին և հայ ժողովրդի ինչի՞ն է պետք հավաքական ուժը ... Սա այն շրջանն էր, երբ արդեն հայ մտավորականության մի մասը տրոցկիստա-հակասովետականա-լրտեսա-տեռորիստա-դաշնակցականա-նացիոնալիստական գործունեության մեղադրանքով գնդակահարվել էր կամ աքսորներում էր, մյուս մասը ՛՛նստեցնում՛՛ էր, երրորդներն էլ ՛՛իջել էին ջրի հատակը, մինչև անցնի վտանգը՛՛: Հատուկ ՛՛հավաքել՛՛ էին Ցեղասպանության ժամանակ թուրքերի դեմ դիմադրական ճակատ կազմողներին և Կովկասում թաթարական ջարդերից հայերին պաշտպանողներին... նրանք առաջին ՛՛նացիոնալիստներն՛՛ էին: ԵՎ այս պիտակը հատկապես հաճույքով էին օգտագործում որբանոցներում պրոլետդաստիարակություն ստացած ցեղասպանության որբերը՝ Հրաչյա Քոչարը, Նաիրի Զարյանը...
Եղիշե Չարենցի «Պատգամն» իբրև մեզոստիքոս ստորեւ
http://www.cultural.am/…/410-egishe-charenci-patgamn-ibrev-…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...