Հայոց Մեծ Եղեռն
|
Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն: Արևմտահայերի ցեղասպանությունը սկսվել էր դեռ Աբդուլ Համիդ II – ի ժամանակ աբդուլհամիդյան վարչակարգի կողմից: Այդ քաղաքական ուղեգիծը <<Միություն և առաջադիմություն>> կուսակցությունը հաստատել էր 1910-1911 թթ. : Անհերքելի է այն փաստը, որ արևմտակայերի ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր օսմանյան Թուրքիայի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ պաշտոնական մտնելը: Հայերի բնաջնջումով, ըստ աըդ ծրագրի, կփակվեր նաև Հայկական հարցը: 1914 թ. հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ հրավիրվեց գաղտնի խորհրդակցություն: Կազմակերպվեց հատուկ մարմին՝ Երեք գործադիր կոմիտե, որի մեջ ընդգրկվեցին երիտթուրքերի կուսակցության առաջնորդներից Նազըմը, կուսակցության գաղափարախոս Բեհաեդդին Շաքիրը և լուսավորության նախարար միդհատ Շյուքքրին: Արտակարգ լիազորություններով օժտված կոմիտեին հանձնարարվեց անմիջապես կազմակերպել և իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածը: Բեհաեդդին Շաքիրի անմիջական ղեկավարությամբ ստեղծվեց <<Թեշքիլաթը մահսուսե>> (<<Հատուկ կազմակերպություն>>) մարմինը: Եռյակի գործունեության հսկողությունը դրվեց ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի վրա: Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրը աշխարհամարտի առաջին 2 տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով: Երիտթուրքերի իշխանությունները հայերի բնաջնջման ծրագիրն իրականացրին քայլ առ քայլ: սկզբնական ամիսներին հայերի կոտորածը տեղի ունեցավ ճակատային մերձակա գոտում, նաև Ռուսաստանի և Իրանի ենթակա մի քանի շրջաններում, ուր ներխուճել էին թուրքական զորքերը: 1915 թ. հունվարի դրությամբ այդ շրջաններից Կովկասի փոխարքայության տարածք էին գաղթել 100.000 հայ՝ խուսափելով ջարդերից: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ (ավելի քան 300,000 հայ): Նրանց զինաթափեցին և ստիպեցին կատարել շատ ծանր աշխատանքներ:Այնուհետև կազմեցին 50-100-հոգանոց խմբեր որոնց կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ 1915թ. Ապրիլի 18-ին օսմանյան կառավարությունը հատուկ օրենքով արգելում է տերության քաղաքացիների մուտքն ու ելքնը կայսրությունից: Փակվում են հայկական դպրոցները, արգելվում է հայկական մամուլի աշխատանքը: Առաջին ձերբակալությունները տեղի են ունենում 1914 թ. հոկտեմբերին: Զեյթունում դաժանորեն խոշտանգվելով սպանվում է Նազարեթ Չավուշը: Կալանավորվում են գյուղաքաղաքի ևս 60 և շրջակա գյուղերի 30 աչքի ընկնող հայ ներկայացուցիչներ: Ջևդեթ Բեյը 1915 թ. ապրիլի սկզբներին դավադրորեն հաշվեհարդար է տեսնում Վանում մեծ հեղինակություն վայելող գործիչներ Իշխանի, Վռամյանի և այլոց հետ: Երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին (հին տոմարով՝ ապրիլի 11-ին) և հաջորդ մի քանի օրերին Կ.Պոլսում, վաղօրոք կազմված ցուցակների համաձայն, ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, կալանավորվեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը և Վարդգեսը:Բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը:Երգահան Կոմիտաս Հրապարակախոսներ Նազարեթ Թագվորյանը, Սմբատ Բյուրատը:Բժիշկ Նազարեթ Տաղավարյանը, հայտնի գիտնականներ և մշակութի այլ գործիչներ: Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց Չանկրի, Չորումի և Այաշի ճանապարհին: Քչերը Միայն փրկվեցին: Կ. Պոլսի կենտրոնական հրապարակներից մեկում 1915 թ. հունիսի 15-ին կախաղան բարձրացվեցին Հնչակյան կուսակցության 20 գործիչներ՝ Փարամազի գլխավորությամբ: Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց Չանկրի, Չորումի և Այաշի ճանապարհին: Քչերը Միայն փրկվեցին: Կ. Պոլսի կենտրոնական հրապարակներից մեկում 1915 թ. հունիսի 15-ին կախաղան բարձրացվեցին Հնչակյան կուսակցության 20 գործիչներ՝ Փարամազի գլխավորությամբ: 1915 թ. ապրիլի 15-ին կայսրության նահանգային իշխանություններին է ուղարկվում Թալեաթի, Էնվերի և Նազըմի կողմից ստորագրված հրամանը, որով հրահանգվում էր խստորեն գործադրել հայերի ոչնչացման ծրագիրը: Իսկ ով <<կընդդիմանա այս սրբազար և հայրենասիրական գործին և չի կատարի իր վրա դրված պարտականությունները կամ որևէ եղանակով կփորձի պաշտպանել կամ թաքցնել այս կամ այն հային, կճանաչվի հայրենիքի ու կրոնի թշնամի և դրան համապատասխան կպատժվի>>: Մեծ եղեռնը փաստացի սկսվեց 1914 թ. հոկտեմբերի վերջին և շարունակվեց մինչև 1916 թ. ամառը: Արևմտյան հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Երիտթուրքերն իրականացրին Հայաստանը հայազրկելու իրենց դիվային ծրագրի գլխավոր մասը: Հայերը կարողացան որոշ քաղաքներում ու գյուղերում զինված դիմադրություն կազմակերպել, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայեր փրկվեցին: |
«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...
Եկեղեցին Հայկական Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս, Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս, Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն… Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով, Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով… Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ… Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած, Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած, Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի Դէպի երկինք բարձրացող գաղտ
Комментарии
Отправить комментарий