ԲԱՐԵՎ ԷՐԳԻՐ…..

Արածանի, գետ Հայկական լեռնաշխարհում։ Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս , ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ ։ Կոչվել է նաև Արևելյան Եփրատ, Արզանիա, Արսինես և այլն։ Միանալով Արևմտյան Եփրատին՝ առաջացնում է Եփրատ գետը։ Երկարությունը 722 կմ է, ավազանը՝ 40000 կմ2։ Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։ Երբեմն Արածանիի այն հատվածը, որն անցնում է Բալուի շրջանով անվանել են Բալուա գետ։ Արածանու ավազանում են գտնվում Վաղարշակերտ, Մուշ, Բալու, Խարբերդ քաղաքները։ Արածանին, որի հովիտը հայ ժողովրդի բնօրրաններից է, Հայաստանի սրբազան պաշտամունքի գետն է։ Նրա ակունքների մոտ էր գտնվում Հայոց զորքի գլխավոր բանակատեղին՝ Շահապիվանը, որտեղ գումարվում էին աշխարհաժողովներ և կատարվում նավասարդի տոները։ Մ.թ.ա. 68-ին Արածանի ափին տեղի ունեցավ Արածանիի ճակատամարտը՝ հայոց և հռոմեական զորքերի միջև։
Հայաստանում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելիս Արածանիում մկրտվեցին Հայոց թագավոր Տրդատ Գ, զորքը և ժողովուրդը։ Արածանի ավազանի բնակչությունը մինչև Մեծ եղեռնը հիմնականում կազմում էին հայերը։ Ըստ նրանց մեջ տարածված ավանդության, Արածանու հովտում է եղել դրախտը։ Ասորեստանյան աղբյուրներում ասորերեն անվանումը Արսանիս։ Քյաթիբ Չելերիի վկայությամբ թուրqերը երբեմն կոչել են Արմանի։ ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...