Կյանքը Սեր է...❣️
Սերը մղում է բարիք արարելու:
Սերը մերժում է եսասիրությունը:
Սերը կյանքի սկիզբն ու իմաստն է:
Սերը կամուրջ է երկնքի ու երկրի միջեւ:
Սերը փոխում է աշխարհը, կյանքը, մարդուն:
Սերը հոգու գեղեցկությունն է՝ առաքինությունների ու իմաստության ակունքը:
Սերը աղբյուրն է բարության ու երջանկության:
Սերը երկնային մեծագույն պարգեւն է մարդուն:
Աստծու հանդեպ սերը` մարդու կատարելությունն է:
Մեր կյանքում բոլոր խնդիրներն Աստծո հանդեպ սիրո պակասից են, իսկ միմյանց հանդեպ սիրո պակասից՝ բոլոր անօրինությունները: Եթե կա սեր, ապա բացառվում են բոլոր դժվարությունները, ու անտանելին դառնում է տանելի:
Комментарии
Отправить комментарий