Сообщения

Сообщения за апрель, 2018
Изображение
Թող Բարի Առավոտ Բացվի Հայոց Աշխարհի Երկնակամարում: Ծաղկանոցիս ծաղիկների լուսն ու ջերմությունը թող փոխանցվի բոլորիս... Բարի օր...ՀԱՅԵՐ
Изображение
Հանճարեղ զորավարի խորիմաստ կտակ-ցանկությունները...  Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնց հրամանատարը պետք է հետևի, որ ի կատար ածվեն նրա մահից հետո. Նախ` նա հանձնարարեց, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները: Նրա երկրորդ ցանկությունն այն էր, որ ճանապարհի երկայնքով մեկ, որտեղով կտանեն իրեն` թափվեն ոսկե մետաղադրամներ և թանկարժեք քարեր: Եվ վերջին ցանկությունն այն էր, որ ն րա ձեռքերը դուրս լինեն դագաղից և բոլորին տեսանելի: Զորահրամանատարը, լսելով այս ամենը, զարմացած հարցնում է նման ցանկությունների պատճառը, ինչին Մակեդոնացին պատասխանում է. Թող լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն իմ դին, ու բոլորը տեսնեն, որ անգամ լավագույն բժիշկներն անզոր են մահվան առաջ: Շաղ տուր վաստակած ոսկին ճանապարհին, ու թող բոլորը տեսնեն, որ հարստությունը, որը մենք ստանում ենք այս կյանքում, այս աշխարհում էլ մնում է: Թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս
Изображение
Լուսանալու դեմ Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.   Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,   Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր   Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։ Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր   Երևնալու համար հնարված թելը նուրբ.   Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ   Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։ Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ   Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.   Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ   Բացե ի բաց խոստովանած իր սերեն։ Գրիգոր Զոհրապ 1899
Изображение
Անգամ հուսալքված, Անգամ անզոր, Պիտի մերժենք, այո, Եվ չընդունենք Ոչինչն Իբրև ճակատագիր… Պիտի գնանք դեպի Վճիռը մեծ, Ուր կա մի տևական արագություն, Որի նյութը լույսն է: Եվ հանճարի Վերջին ներշնչումով Պիտի դարպասները Հավետ բանանք… Ալիսիա Կիրակոսյան
Изображение
Всегда смотри на вещи со светлой стороны, а если таковых нет — натирай темные, пока не заблестят. Китайская пословица Всегда смотри на вещи со светлой стороны, а если таковых нет — натирай темные, пока не заблестят. Китайская пословица Всегда смотри на вещи со светлой стороны, а если таковых нет — натирай темные, пока не заблестят. Китайская пословица
Изображение
Всё прими, всё отпусти, и вследствие этого всё обнови.Герметическая мудрость.
Изображение
Утром, когда восходит солнце, позвольте ему взойти и в вас тоже.
Изображение
Հիշողության, Վրեժի ու Հարության կոչ... Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ Ու թե հառաչեր մի հայ բանաստեղծ Թե չար դարերի հողմերով քշված Լուսնի վրա էլ հայեր կան ցրված... Ես կհավատամ այդ դառը խոսքին Ես կհավատամ, որ լուսինն անգամ Ծանոթ է բոկոտն հայ թափառ ոտքին Ու դրանից է նա թախծում այսքան: Ա~խ քո էլ բախտն է լուսնկան լալիս Դու էլ ես պանդուխտ իմ ազիզ Մասիս Բայց քեզնից էլի կարոտս եմ առնում, Երբ քեզ եմ նայում մի լեռ եմ դառնում Մինչ հազար ծովեր դեռ այն կողմ ցրված Որքա~ն Մասիսներ դեռ ունեմ գերված Ես դարեր խաբված դարերով զարկված Նոր եմ բռունցքվում լեռներում իմ լուրթ Ես որդեկորույս բայց հույսով փրկված Ես մի Հայ մի Հայր մի Հայ ժողովուրդ...
Изображение
Мир приходит к тебе таким, каким он исходит от тебя.  Ошо
Изображение
Ամեն մարդու մեջ էլ արև կա,  միայն թե թողեք, որ լույս տա...  Սոկրատես.
Изображение
Սպիտակ արջը (Կարո Քահքեջյանը) եւ սասունցի տատիկը 1992 թիվն էր...Ինչպես գիտեք Խաչակիրներ ջոկատը գործում էր Արցախի հատուկ ուժերին կից: Մի անգամ, երբ գործողություններն ավարտելուց հետո որոշում են Երևան գալ, ջոկատի թալինցի անդամ Համոն /Համլետ Ավոյան՝ ներկայումս սպա, ՊՆ փոխգնդապետ/ առաջարկում է մեկնել իրենց գյուղ: Բոլորը համաձայնվում են: Եվ ահա նրանք հայտնվում են Ներքին Բազմաբերդ գյուղում: Զինվորական հագուստով տղաները մեծ իրարանցում են առաջացնում գյուղացիների մոտ՝ հարգանք, պատիվ: Ե րբ մտնում են Ավոյանների տուն, առաջ է վազում Համլետի մայրը, ջերմ գրկում, համբուրում, ապա...մի ԼԱՎ ապտակ տալիս: Կարոն /Սպիտակ Արջը/ ապշած է մնում."Ի՞նչ էէէէէ...": Պարզվում է, որ սասունցիները միշտ կռվի դաշտից վերադարձողներին համբուրել են, հետո ապտակել: Ադաթ է՝ "ինչու՞ չես զոհվել": Մի կերպ հաշտվելով դիմավորելու այդ ընդունված ձևի հետ, տղաները նստում են սեղանի շուրջ: Տնեցիրներն իրար են խառնվում, ունեցած-չունեցածը հրամցնում, ոչխար են մորթում, թոնիր իջեցնում: Վերջապես բոլորի տրամադրոթ
Изображение
Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսես քամու շունչը:
Изображение
Ճանապարհ կա` անջատում է աշխարհից, Ճանապարհ կա` միացնում է աշխարհին, Ճանապարհ կա` ծնկի է բերում, Ճանապարհ կա` թևեր է տալիս... Ժ. Ա.

«ԵՊՀ-ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա»

«ԵՊՀ-ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա»
Изображение
Ապրիլի 27-ը ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է:  Ծնունդդ շնորհավոր, մե՛ծ բանաստեղծ...  «Հովհաննես Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է: Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ: Նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է՝ զարմանալի պատկերներով»,- այսպես է նրան բնորոշել Ավետիք Իսահակյանը։  Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,  Ծովասարիս ծաղիկներ,  Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում  Իմ Սիփանի եղնիկներ,  Վանա ծովի կղզու վրա,  Ինչպես բիբը աչքի մեջ,  Կա՞ մեր տաճարն Աղթամարա,  Ուր կաղոթեր մայրս խեղճ:  Ո՞վ է խմում համբույրն հիմա  Ապարանջան աղբյուրիս,  Աղթամարա վանքիս վրա  Կ՞ա բաց թողած աղավնիս...  "Սիամանթո և Խջեզարե"  Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,  Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,  Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,  Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:  Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,  Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,  Մենակ դու չես
Изображение
Մտնում ես դու ներս,դեռ մեղա չասած,թեթևանում է հոգիդ մեղքերից: Սուրբ գրքի կողքին, անմոռուկների չորացած փնջից ի՞նչ բույր է գաիս, որ արյունդ վառ ,դառնում է դեղին, անթառամ ծաղիկ, Ու խունկ է բուրում դեմքիցդ հանդարտ, մոմե արցունք է կաթում աչքիցդ, Ափիցդ հանկարծ արյուն է ծորում...գամած մեխերից, Ոտքերիդ ասես շղթաներ ես զգում, որ պահում են քեզ հին եկեղեցում... Սրբապատկերից սրբերն են խոսում, Ձեռագործները`պատանք են դառնում մեղավոր մարմնիդ: Ծաղկած մասրենին պսակ է դառնում անթաղ շիրիմիդ... Ո՞րտեղ է ուժը մեր հին վանքերի,այդ պատերի մե՞ջ,ուր ամեն քարը անցած աղոթքն է մի ճգնավորի ..Ի՞նչ զորություն է դարերը ճեղքել,որ մեր պապերի աղոթքը զորեղ այս հին քարերով մեզ էլ է հասել....
Изображение
Янетта Аршакян 26 мин.  ·  Իմ արյան կանչը ինձ դարձրեց խաչակիր--Կարապետ (Կարո) Քահքեջյան Պարգեւ Սրբազանը հիշում է Կարոյի երազանքը. «Սրբազան, իմ այս ձեռքերով Մասիսի ձյունը պիտի հալեցնեմ»: Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո, մարտի 24, 1962 թ. Հալեպ — հունիսի 26, 1993 թ. «Պուշկենյալ» բարձունք, Մարտակերտի շրջան), սփյուռքահայ ազատամարտիկ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար։ ՍՊԻՏԱԿ ԱՐՋ՝ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Հեղինակ՝ Գուսան Հայկազուն Ծնված սփյուռքի հայության ծոցից, Վառված ազգային վրեժի փորձից, Դարձար զինվորը հայոց բանակի Փառապանծ զավակ հայ ժողովրդի Կրկներգ՝ Արցախի կանչով եկար Հայաստան Օրհասական էր վիճակն հայության կռվեցիր մինչ մահ առյուծի նման Փառք քեզ, անմահ Կարո Քահքեջյան Քո զինվորներով «Խաչակիրների» Շահեի նման տասնյակ քաջերի Մասնակից դարձար բազում մարտերի Ձեր հոգում վրեժն էր կորցրած մեր Էրգրի Կրկներգ Պատրաստվեք, հայեր, համայն աշխարհի Շատ մոտ է պահը մեր երազանքի Գուսան Հայակազուն, երգդ թող հնչի Հայոց քաջեր

ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել

ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել
Изображение
Հոգին մարդու սրբությունն է, որ պարգևել է մեզ Աստված, և մենք պետք է ազնվորեն վարվենք հոգու հետ: Հոգուց թանկ ոչինչ չկա, երկրային ոչ մի բարիք չի հավասարվի նրան... Կորցնես հոգիդ՝ կկորցնես ամեն բան... Օսկար ՈՒայլդ
Изображение
Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար: Անդրանիկ Օզանյան
Изображение
Старайтесь жить без злобы и без зависти,  И не искать причины для обид,  Вы улыбнитесь, просто так, для радости —  Улыбка никому не навредит!
Изображение
Ошибается - каждый. Признаёт ошибки - мудрый. Просит прощения - сильный. Восстанавливает отношения - любящий.
Изображение
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ .... Հիշում ենք և պահանջում----1915-
Изображение
ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ Լույս կա, կա երկինք.... դու ապրում ես...Մնացածն արդեն թվում է կանես... Կա լռություն, փորցում ես ցրել, չի ստացվում, հետո՝ չես ուզում ու դա արդեն լռության լռությունն է, ավելի անտանելի... Չգիտեմ ցավով , թե անտարբեր ցավով հասկանում ես, որ այն ինչ սրտիդ թրթիռ էր՝ էլ կարևոր չէ, նա՝ ում ժամերիդ, վարկյաններիդ մեջ ես դրել՝ էլ չկա .. ու այդ չկան լուռ դատարկություն է դարձել... Թվում է ավելի թեթև է լինելու... բայց զգում ես թեթևությունը հոգուդ բացակայությունից է, սրտիդ զարկերի կանգից..... ուզում ես գոռալ , քեզ զգալ գոնե.. բայց դա էլ չի ստացվում... ու ապրում ես թեթև, լուռ անզգա...
Изображение
Անցյալի եւս մեկ գարուն... 🥀 ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ .... Հիշում ենք և պահանջում----1915--2018 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 103 ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ We remember and requires ---- 1915--2018 ARMENIAN GENOCIDE 103 Այսօրը մենք չենք մոռանա, իսկ ով մոռանա թող զույգ աչքով քոռանա: Աշխա´րհ, Դու պարտք ես, պարտք ես իմ ազգին. Դու մասնակից ես հայոց եղեռնին, Երկդիմի ես, շահամոլ ու բիրտ. Հայոց եղեռն է ծանրացած խղճիդ Հայի արյունով ձեռքերդ լվացել, Բերանդ սրբել ու հետ ես քաշվել Թուրքի կապերն ազատ արձակիր, Քո շահն հայի գլխի հետ փոխիր. Լռությանդ գինն այսoր հատուցիր ՈՒ հին մեղքերից գոնե ազատվիր Այսօր անմեղի դիմակ ես հագել Հայկական հարցը փորձում ես կոծկե՞լ Հիմարի դերում ես սակայն հայտնվել. Թուրքը ձեռքերն առաջ է պարզել ՈՒ Եվրոպա է փորձում սղոսկել. Հերթն հիմա քոնն է դու լավ իմացիր, Դու հային նայիր ու քեզ օր դատիր. Հայն ամոթն է արար աշխարհի, ՈՒ մեծ ոսկորը թուրքի կոկորդի. Թե ողջ աշխարհը քար դառնա’ լռի, Տեր-Զորն երբեք, երբեք չի ների. Իր խոսքն ունի այսoր ասելու, Դիմակն աշխարհի դեն
Изображение
Կենացդ, Հայաստան… Կենացդ, Հայաստան…Կենա'ցդ, Հա'յ Ժողովուրդ .... թող մղածդ կռիվը միշտ հաղթական լինի… Թող արժանի լինենք քո զավակը կոչվելու… Կենացդ… Մասիսի լանջին բաժակս լցնեմ, Արաքսի ափին կենացդ խմեմ, Աղոթքս ասեմ մեր Մայր տաճարում, Կենա'ցդ լինի, իմ հա'յ ժողովուրդ :
Изображение
ՆԵՄԵՍԻՍ ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ. հայ վրիժառու բազուկը... Ժողովրդական վրիժառու։ Քսանմեկ տարեկան հասակում Հռոմում գնդակահարեց Սայիդ Հալիմին, մեկ տարի անց Բեռլինում Արամ Երկանյանի հետ՝ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Երեքն էլ հայերի ցեղասպանության հանցագործներ էին, ոճրագործներ։ 1920 թ. մարտի 27- Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց հայ դավաճան Վահե Իհսսանին (Եսայան), նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։ Վրիժառուն Վահե Իհսանին հանդիպում է Թալաբաշ փողոցում։ Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է նրան, և նա փորձում է փախչել։ Սակայն հասնելով նրան՝ Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին։ Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում։
Изображение
«Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի...»: Մի անգամ Փարիզում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդիպելով հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, մոտենում, համբուրում է նրա ճակատը և ասում. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»:
Изображение
«Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի տուն…». «Դու կաս և պիտի հառնես, որովհետև մեր վեհագույն Վիշտը կա»,-ասել է Թոթովենցը՝ Սիամանթոյի մասին: «Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի տուն, Ափ մը մոխի՜ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե, Քու հիշատակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ, Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...»: Սիամանթո
Изображение
Կենացդ, Հայաստան…Ձեր կենացը, Հայոց Աստվածներ. Թող Արարատի արարչագործ երկիրն արժանի լինի ձեզ, թող, որ ազգս հայոց թոթափի Չարի ու խավարի տիրակալությունը, հավաքվի Ձեր հովանու ներքո, թող, որ Տիեզերական Ձմռանը վերջապես հաջորդի Տիեզերական Գարունն ու ազգս Հայոց արժանանա Ձեր վերադարձին… Կենացդ, հայ զինվոր, որ Վահագնական ոգով, քո հուժկու բազկով, ցեղիդ կանչով, անկասելի հարվածով, անմռունչ երկիրդ ես պահում ու թշնամուն դիաթավալ անում… քեզ հաղթանակներ ու արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում…. Կենացդ, Հայ Մայր. Թող, որ հայոց Աստվածները քեզ առողջություն տան, երկար կյանք ու մայրական երջանկություն… Առյուծածին Հայուհի. թող զավակդ արժանի լինի բանակ ճանապարհվելու քո խրախուսական ժպիտի ներքո, ու նրա վերադարձը թող հաղթական լինի, թող ճակատդ միշտ պարզ լինի, ու հայացքդ՝ հպարտ… Հայ Մայր. քո մեղմ սիրով ոգի տուր զավակներիդ, ու քո Կեցությամբ ու Գոյով՝ արժանապատիվ վսեմություն… Կենացդ, Հայ Հայր… առաջնորդիր զավակիդ թե մարտադաշտում, թե տանը, թե կյանքում…քո փորձառությամբ, բարի խորհրդով ճամփան ցույց տուր բարեպաշտութ

Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը
Изображение
Պատմություն Հայոց Ցեղի առաջին հրամայականն է` հայրենատիրությո՛ւն: Այդ կամքով վերցրու՛ սուր, գրիչ, բահ, ինչ որ կարող ես: Բոլոր պարագաներում դու նպատակի զինվոր ես և ճակատագրի եղբայր նրանցից ամեն մեկին, որոնք տքնել են, տքնում են ու պիտի տքնեն հավիտենական Հայաստանի համար: Այդպես գործելով` դու քո մեջ պիտի զգաս ներկայությունը Մամիկոնյան հայի: Դա արդեն բարոյական սպառազինություն է և հաղթանակի ապահովություն: Հայկ Ասատրյան Հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա։ խմբագիր «Տարոնի Արծիվ»ամսաթերթի, 1939թ., թիվ 11
Изображение
Պատմություն Հայոց «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր» Գարեգին Նժդեհ Ցավոք, մինչև այժմ իր այժմեականությունը չի կորցրել Գարեգին Նժդեհի իմաստուն այս խոսքը: Այո՛, շատ ցավալի է այդ մեջբերման կատարումը: Սակայն դա, ցավոք, դեռևս իրողություն է և կատարվում է թե՛ գիտակցված և թե՛ չգիտակցված հանգամանքների, մեր պետական ու ազգային շահերին անհաղորդ պատասխանատուների անմիտ ու հակաազգային որոշումներով: Իսկը և իսկը, բակլան իմն է՝ կուզեմ խաշած, կուզեմ՝ անխաշ կցանեմ:
Изображение
Мечтайте...И никогда не думайте, что мечты не сбываются. Они становятся вашей целью, стремлению к чему-то, желанию.. Даже если вам придется долго ждать, не думайте что это напрасно. У достойных людей мечты всегда сбываются. Надо просто уметь ждать.
Изображение
Жизнь - хороший учитель. Но слишком дорого берет за уроки!