Արարատ լեռը և Դալմայի այգիները` Դյուբուա դը Մոնպերեի նկարում…👌
Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն շվեյցարացի ճանապարհորդ էր, որը 1832-1834 թթ. ճանապարհորդել է Կովկասով, Հայաստանով` եղել Էջմիածնում, Երևանում և Նախիջևանում: Հետագայում հրատարակել է «Ճանփորդություն Կովկասի շուրջ» գիրքը` որտեղ տեղ են գտել բազմաթիվ նկարներ, այդ թվում նաև այս` «Արարատ լեռը, տեսարան Երևանի բերդից» բնանկարը` արված 1832 թվականին: Նկարում ձախից` Երևանի բերդի դեռևս կանգուն պարիսպներն են, Հրազդան գետը և կիրճը:Աջից` Երևանի միջնադարյան Կարմիր կամուրջն է, որը վերակառուցվել էր 1679-ի երկրաշարժից հետո, բայց ներկայումս գտնվում է կիսաքանդ և անմխիթար վիճակում: Իսկ նկարի դիմացի համայնապատկերը` դա երևանյան հանրահայտ Դալմայի այգիներն են, որոնց մասին հիացմունքով է հիշատակում Դյուբուա դը Մոնպերեն իր գրքում, նշելով, որ այդտեղ ամեն մի հողատարածք ունի իր գինու մառանը, որտեղ պատրաստվում և պահվում է գինի:Այս առումով ասուլիսներից մեկում հետաքրքիր դիտարկումներ արեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը. «Երևանում հին մառանները, ինչպես նաև պատմական միջավայրը` նրանց շրջակայքը, պետք է աչքի լույսի պես պահպանել: Դրանք պատմական արժեքներ են, մեր հարստությունն է: Նմանատիպի մառաններ ու հնձաններ կան նաև Երևանի Դալմայի հայտնի այգիներում: Վերջերս մեր արված հետազոտության արդյունքում պարզվեց, որ այնտեղ կան պարսկական ժամանակաշրջանի` 16-18-րդ դարերի լավ պահպանված հնձան-մառաններ, որոնք կարող են գրավիչ լինել զբոսաշրջության համար, ընդ որում` այգիների հետ միասին նրանք կարող են կազմել մի ամբողջական համալիր»:
Հ.Գ.Վերջին ճանապարհաշինական լայնամաշտաբ աշխատանքներից հետո կասկածում եմ,որ Դալմայի այգիներում վերոնշյալները պահպանված լինեն:
Հ.Գ.Վերջին ճանապարհաշինական լայնամաշտաբ աշխատանքներից հետո կասկածում եմ,որ Դալմայի այգիներում վերոնշյալները պահպանված լինեն:
Комментарии
Отправить комментарий