ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ
Մեր եռագույնի մասին այսպիսի մի քառատող կա՝
Արյունից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկված կտոր մի կապույտ,
Հասուն արտերի շող ծիրանագույն,
Եվ վեց դարերի խավարի վրա՝ դրոշ եռագույն:
Այս քառատողը ավելի հստակ է պատկերում մեր դրոշը, քան՝ Սահմանադրության համապատասխան նկարագրությունը: Ծիրանագույնը հայկական մտածելակերպում զուգորդվում է արեւի, ծիրանի, ծով-ծիրանի կամ ցորենի հասկի հետ: Թե ինչո՞ւ է արեւապաշտ հայի դրոշի ծիրանագույնը կամ ոսկե դեղինը դարձել նարնջագույն՝ կարծում եմ՝ մեկնաբանման կարիք չունի… Իսկ առհասարակ հայոց դրոշը կարող է լինել պարզապես ծիրանագույն՝ խորհրդանշելով Հայքն ու հային:
Ինչպես 1918թ.ին Հայաստանի անկախության կերտիչները որոշեցին, բազմադարյան գերությունից և պետականազուրկ կյանքից դուրս եկած և ազգերի մեծ ընտանիքի մեջ ազատ ու անկախ ապրելու իր արժանավորությունը նվաճած հայ ժողովուրդը մի ամբողջ կենսափորձ խտացրեց ազգային-պետական մեր դրոշի երեք գույների մեջ.
- Կարմիրը միշտ պիտի վկայի արյան այն գերագույն զոհաբերման մասին, որին հարկադրվեց տուրք տալու Հայը՝ աջից թե ձախից ասպատակող բռնագրավողների հարվածների տակ, բայց և որին միշտ պատրաստ գտնվեց՝ ի խնդիր ինքնապաշտպանության և Իրավունքի ու Արդարության նվաճումին։
- Կապույտը միշտ պիտի հուշի Հայոց աշխարհի պայծառ երկինքն ու անեզր հորիզոնը, Հայի հոգեմտավոր պայծառությունն ու խորախորհուրդ արարումները, որոնք ազգային մեր ինքնապահպանման և ինքնահաստատման անպարտելի զենքերը եղան, պարտության մեջ անգամ բարոյական հաղթանակ ապահովելով, մահացու հարվածների զգետնումից անգամ վերստին ոտքի կանգնելու և արարելու ուժականություն ներշնչելով։
- Նարնջագույնը հավիտյան պիտի խորհրդանշի մեր հայրենի հողի և բերքատու դաշտերի փառավորումը, որոնց Հայը միախառնեց իր ճակատի քրտինքը՝ արդար վաստակն ու համայնական և հասարակական համերաշխությունը գերագույն արժեք դավանելով, այդ ներշնչումով հողը հերկելու ժամանակ մինչև իսկ... եղբայրանալով իր եզի հետ։
Ահա ա՛յս գիտակցությամբ, 1923թ.ի մարտի 11-ին, Հայոց եռագույնը Փարիզի Ինվալիդի Զինվորական Թանգարանում բարձրացնողները, ամեն ինչից վեր, հարգանքի իրենց տուրքը մատուցեցին ամբողջ մարդկության մեծ ընտանիքը հարստացրած Հայոց փոքր, բայց խորհուրդով և փառքով մեծ Ազգին։
Ինչ վերաբերում է Հայաստանի հանրապետության Սահմանադրությանը, ապա այստեղ հաստատված է գույների հետևյալ նշանակությունը. կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի հարատև պայքարը գոյության, քրիստոնեական հավատքի, Հայաստանի ազատության և անկախության համար, կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը, նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:

Комментарии
Отправить комментарий