Ապրիլի 27-ը ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է: 
Ծնունդդ շնորհավոր, մե՛ծ բանաստեղծ... 
«Հովհաննես Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է: Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ: Նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է՝ զարմանալի պատկերներով»,- այսպես է նրան բնորոշել Ավետիք Իսահակյանը։ 

Հիմա ո՞վ է ձեզ համբուրում, 
Ծովասարիս ծաղիկներ, 
Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում 
Իմ Սիփանի եղնիկներ, 

Վանա ծովի կղզու վրա, 
Ինչպես բիբը աչքի մեջ, 
Կա՞ մեր տաճարն Աղթամարա, 
Ուր կաղոթեր մայրս խեղճ: 

Ո՞վ է խմում համբույրն հիմա 
Ապարանջան աղբյուրիս, 
Աղթամարա վանքիս վրա 
Կ՞ա բաց թողած աղավնիս... 
"Սիամանթո և Խջեզարե" 

Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա, 
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա, 
Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր, 
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա: 

Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս, 
Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս, 
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր, 
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս: 

Միթե՞ իրավ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր, 
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր, 
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս, 
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր: 

Ս՜խ, չէ՛, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե՛ր, ի վեր Մասիս, 
Թո՛ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս, 
Կըտանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր, 
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս: 

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...