ԼՈւՍԻՆ ԵՎ ԳԱՐՈւՆ

Եվ կարոտը իմ պայծառ է Լուսին,
Արտասվելու չափ թանկ ու մեղավոր,
Ուզում եմ խաբել ինքս ինձ կրկին,
Ուզում եմ դառնալ քո զոհը այսօր:

Գարունն էլ աղ լցնում իմ վերքին,
Լուսին ինձ ներիր մեղքերիս համար,
Ես էլ չեմ ուզում փշրել քո հոգին
Եվ նվիրական քո սիրտը պայծառ:

Հմայիլների կախարդանք՝ Լուսին,
Գիտեմ ինչ թանկ ես վճարում բախտին,
Գիտեմ թե ում ես գաղտնի որոնում
Թախիծով լեցուն քո գիշերներում...

Ներիր ինձ ,ներիր հոգեթով Լուսին,
Հոգուս թռիչքը մնաց անցյալում,
Գարունն էլ աղ է լցնում իմ վերքին,
Գարունն էլ հուշ է,ծաղկած տխրություն:

Արմեն Ստեփանյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...