Կենացդ, Հայաստան…Ձեր կենացը, Հայոց Աստվածներ. Թող Արարատի արարչագործ երկիրն արժանի լինի ձեզ, թող, որ ազգս հայոց թոթափի Չարի ու խավարի տիրակալությունը, հավաքվի Ձեր հովանու ներքո, թող, որ Տիեզերական Ձմռանը վերջապես հաջորդի Տիեզերական Գարունն ու ազգս Հայոց արժանանա Ձեր վերադարձին…
Կենացդ, հայ զինվոր, որ Վահագնական ոգով, քո հուժկու բազկով, ցեղիդ կանչով, անկասելի հարվածով, անմռունչ երկիրդ ես պահում ու թշնամուն դիաթավալ անում… քեզ հաղթանակներ ու արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում….
Կենացդ, Հայ Մայր. Թող, որ հայոց Աստվածները քեզ առողջություն տան, երկար կյանք ու մայրական երջանկություն… Առյուծածին Հայուհի. թող զավակդ արժանի լինի բանակ ճանապարհվելու քո խրախուսական ժպիտի ներքո, ու նրա վերադարձը թող հաղթական լինի, թող ճակատդ միշտ պարզ լինի, ու հայացքդ՝ հպարտ… Հայ Մայր. քո մեղմ սիրով ոգի տուր զավակներիդ, ու քո Կեցությամբ ու Գոյով՝ արժանապատիվ վսեմություն…
Կենացդ, Հայ Հայր… առաջնորդիր զավակիդ թե մարտադաշտում, թե տանը, թե կյանքում…քո փորձառությամբ, բարի խորհրդով ճամփան ցույց տուր բարեպաշտության, խղճմտանքի, աշխատանքի, պայքարի….
Կենացդ, Հայ Աշխատավոր… քո արդար քրտինքով դիզածդ վաստակին տեր եղիր, վայելիր, ու ըստ հարկի զոհաբերիր միայն հանուն հող հայրենիի, հանուն զավակացդ, հանուն Բարեպաշտության… տեր եղիր քո արարած Բարիքին… ստրկական է աշխատանքը, երբ քո Բարն այլոք են վայելում…
Կենացդ, հայ Ուսուցիչ…. քո կեցվածքով, Արարատի Արևից ու հայրենի հողից բխած քո գիտելիքով հարստացրու սերունդներին, առաջնորդիր նրանց դեպի Կյանք, դեպի հավերժական Պայքար, դեպ Կռիվ…
Կենացդ, Հայուհի քույր… դու քո նազանքով, քո հմայքով քո պարկեշտ սիրով, քո արյան կանչով եղիր թիկունքը մեր հայրերի, եղբայրների, եղիր ձեռքերը մեր մայրերի…
Կենացդ, Հայաստան… թող մղածդ կռիվը միշտ հաղթական լինի… Թող արժանի լինենք քո զավակը կոչվելու… Կենացդ…
VAHE ANTANESYAN'SBlog
«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...
Եկեղեցին Հայկական Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս, Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս, Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն… Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով, Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով… Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ… Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած, Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած, Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի Դէպի երկինք բարձրացող գաղտ...
Комментарии
Отправить комментарий