Իմ արյան կանչը ինձ դարձրեց խաչակիր--Կարապետ (Կարո) Քահքեջյան
Պարգեւ Սրբազանը հիշում է Կարոյի երազանքը. «Սրբազան, իմ այս ձեռքերով Մասիսի ձյունը պիտի հալեցնեմ»:
Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո, մարտի 24, 1962 թ. Հալեպ — հունիսի 26, 1993 թ. «Պուշկենյալ» բարձունք, Մարտակերտի շրջան), սփյուռքահայ ազատամարտիկ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար։
ՍՊԻՏԱԿ ԱՐՋ՝ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հեղինակ՝ Գուսան Հայկազուն
Ծնված սփյուռքի հայության ծոցից,
Վառված ազգային վրեժի փորձից,
Դարձար զինվորը հայոց բանակի
Փառապանծ զավակ հայ ժողովրդի
Կրկներգ՝
Արցախի կանչով եկար Հայաստան
Օրհասական էր վիճակն հայության
կռվեցիր մինչ մահ առյուծի նման
Փառք քեզ, անմահ Կարո Քահքեջյան
Քո զինվորներով «Խաչակիրների»
Շահեի նման տասնյակ քաջերի
Մասնակից դարձար բազում մարտերի
Ձեր հոգում վրեժն էր կորցրած մեր Էրգրի
Կրկներգ
Պատրաստվեք, հայեր, համայն աշխարհի
Շատ մոտ է պահը մեր երազանքի
Գուսան Հայակազուն, երգդ թող հնչի
Հայոց քաջերին դեպ Երկիր կանչի
Կրկներգ
Հայկազունք համույթ — Կարո Քահքեջյանի հիշատակին
http://ergir.am/spitak_arj/

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...