Իմ հաշիշոտ հիշողության բարձը գրկած`
Լուռ թելում եմ մութը հույսով,
Որ կարկատեմ բացվող օրս
Դեռ չծնված, դեռ չգրված հեքիաթներով...
Ցայգալույսը խենթ ժպտում է
Վարագույրի նվազ ճեղքից
Եվ ներկվում է մութ գիշերս,
Թեկուզ նվազ, հույսի լույսով...
( Բայց չեն ընկնում իմ հեքիաթից
Խնձորներն այդքան սպասված)...
Ես գրկում եմ իմ հաշիշոտ հիշողության բարձը խոնավ`
Լուռ համրելով թաց գույներն իմ անքնության ...Լ.Ն.
Լուռ թելում եմ մութը հույսով,
Որ կարկատեմ բացվող օրս
Դեռ չծնված, դեռ չգրված հեքիաթներով...
Ցայգալույսը խենթ ժպտում է
Վարագույրի նվազ ճեղքից
Եվ ներկվում է մութ գիշերս,
Թեկուզ նվազ, հույսի լույսով...
( Բայց չեն ընկնում իմ հեքիաթից
Խնձորներն այդքան սպասված)...
Ես գրկում եմ իմ հաշիշոտ հիշողության բարձը խոնավ`
Լուռ համրելով թաց գույներն իմ անքնության ...Լ.Ն.
Комментарии
Отправить комментарий