ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Խանասորի Իշխանը (Յովսէփ Արղութեան, 1863-1925) HOVSEP ARXUTYAN - Xanasori Ishxan / 

Խանասորի Արշաւանքին փոխ-հրամանատար Իշխանն էր ան, որուն արութեան գործը հայ աշուղները անմահացուցին Հայկական Ազատամարտի ամէնէն դիցազնական այդ գործողութեան նուիրուած ժողովրդական ու ազգային-հայրենասիրական սիրուած երգով, իրերայաջորդ սերունդներուն աւանդելով «Աջից՝ Վարդանը, ձախից՝ Իշխանը» փառաբանող հերոսապատումը։ 

Աւետիս Ահարոնեանի վկայութեամբ՝՝հայկական ազատագրական պայքարին անձնուէր ու փառապանծ վեթերան՝՝ն էր ան, որուն կեանքը այնքան հարուստ եղաւ ու այնքա՜ն բարի։
Եւ Յովսէփ Արղութեան, Դաշնակցութեան աւազանին մէջ Տաչօ ու Երուանդ անուններով մկրտուած, բայց իբրեւ Խանասորի Իշխան հռչակուած՝ վերապրեցաւ կենաց-մահու բոլոր ճակատումներէն եւ տաժանակիր բանտարկութիւններէն ու աքսորներէն։

Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ:
ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից:
Արղության իշխանական տոհմից:
Ծնվ. 1863թ., գ. Սանահին:Մահ. 1925թ., Փարիզ:
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1884),
աշխատել Ջալaլօղլիի, Աուրամի, Թիֆլիսի հայկական դպրոցներում:

Այդ շրջանէն իսկ խոր մտերմութիւն մը իրարու մօտեցուց Սիմոն Զաւարեանն ու Յովսէփ Արղութեանը։ Միասին հիմը դրին «Երիտասարդ Հայաստան» խմբակին, որ Արեւմտահայաստանի ազատագրութեան ծրագիրներ կը մշակէր եւ երիտասարդական թէ ուսանողական շրջանակներու մէջ ինքնազարգացման եռուն աշխատանք ծաւալած էր։

1889ի ամրան, երկու ընկերներու հետ, «Երիտասարդ Հայաստան» խմբակին կողմէ Յովսէփ Արղութեան ուղարկուեցաւ Արեւմտեան Հայաստան, մօտէն ուսումնասիրելու համար Երկիրը, հայութեան պարտադրուած կեանքի դաժան պայմանները, ինչպէս նաեւ ազգային-ազատագրական պայքարի շղթայազերծման եւ կազմակերպման հնարաւորութիւնները։ Այդ առաքելութեամբ, իբրեւ ուխտաւոր, հասաւ մինչեւ Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետի վանքը եւ, ուղեւորութենէն իր հաւաքած գիտելիքով ու կրած խոր տպաւորութիւններով, տարի մը ետք վերադարձաւ Թիֆլիս, ուր Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը արդէն հիմնուած էր եւ լծուած եռուն գործունէութեան։ Արղութեան ամբողջապէս փարեցաւ դաշնակցական Գործին։

Նորաստեղծ Դաշնակցութեան «Կեդրոնական Վարչութեան» յանձնարարութեամբ, Յովսէփ Արղութեան կարեւոր դեր կատարեց Կուկունեանի արշաւախումբին մէջ երեւան եկած ներքին տարակարծութիւնները եւ հակադրութիւնները հաշտեցնելու դժուարին գործին մէջ։ Այնուհետեւ, Սիմոն Զաւարեանի հետ, անցան Տրապիզոն՝ պաշտօնապէս իբրեւ ուսուցիչ աշխատելու, բայց խորքին մէջ Դաշնակցութեան Տրապիզոնի Կոմիտէութիւնը կազմակերպելու համար։ Թրքական իշխանութիւնները կարճ ժամանակ ետք անդրադարձան հայ յեղափոխականներու բուն մտադրութեան, ձերբակալեցին երկուքն ալ եւ, իբրեւ ռուսահպատակի, յանձնեցին Տրապիզոնի ռուս հիւպատոսին։ Ռուսական իշխանութիւնները անյապաղ Պեսարաբիոյ Քիշինեւ քաղաքը աքսորեցին Զաւարեանն (մէկ տարիով) ու Արղութեանը (վեց ամիսով)։ Այդ օրերուն Քիշինեւ աքսորուած էր նաեւ Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան երիցագոյն անդամը՝ Քրիստափոր Միքայէլեան։ Աքսորավայրին մէջ միացած՝ անոնք երեքով մշակեցին նորաստեղծ կուսակցութեան գործունէութեան ծրագիրը, որ 1892ին ներկայացուեցաւ Դաշնակցութեան Առաջին Ընդհանուր Ժողովին։

Նորաստեղծ Դաշնակցութեան սկզբնական այդ քայլերու ժամանակաշրջանին՝ հիմնադիր գործիչներուն եւ տիրող գաղափարական մթնոլորտին անդրադառնալով, Իշխան հետագային (1918ի Սեպտեմբեր 1ին «Հորիզոն»ի էջերուն) պիտի գրէր իր յուշերուն մէջ.

«1892 թուականը մի նոր շրջան է կազմում Դաշնակցութեան պատմութեան մէջ։ Երկու տարի էր, ինչ կուսակցութիւնը պաշտօնապէս գոյութիւն ունէր, սակայն կուսակցութեան ծրագիրը եւ գործունէութեան եղանակը չէին ստացել կուսակցութեան Ընդհանուր Ժողովի հաւանութիւնը եւ վաւերացումը։ Եւ այդ տեղի ունեցաւ 1892ի ամառը Թիֆլիսում…
«Քրիստափոր Միքայէլեանը, Սիմոն Զաւարեանը եւ տողերիս գրողը նոր էինք վերադարձել մեր աքսորավայր Քիշնեւից եւ կուսակցութեան յանձնարարութեամբ պատրաստել մեր ապագայ գործունէութեան նախագիծը։

Վերադառնալով աքսորից անցել է Պարսկաստան (Թավրիգ), որտեղ հսկել և կարգավորել է ՀՀԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արմ. Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան:
Մասնակցել է Խանասորի արշավանքին (1897), որից հետո պարսկական իշխանությունները ձերբակալել են և, որպես ռուսահպատակի, հանձնել ռուսական կառավարությանը:
Բանտարկվել է Մետեխի բանտում (Թիֆլիս), ապա աքսորվել Վոլոգդա (վերադարձել է 1903-ին):
Մեծ աշխատանք է կատարել 1905-06-ին թաթարական ջարդարարների դեմ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար:
Մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ կովկասյան ռազմճակատում եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար (1916-17):
Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում (1918-20)՝ Վիրահայ ազգ. խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Պարսկաստանում (1919-20):
Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1922 թվականին հաստատվել է Փարիզում որտեղ 3 տարի անց կնքել է իր մահկանացուն։

Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանը անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից.

"Կոտուրից դէպի Վան անցնել շտապով
Աջից Վարդանը,
Ձախից Իշխանը..."


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...