Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից
Ավետիք Իսահակյանը պատմում էր.
- Մի երեկո բախտ ունեցա Խրիմյան Հայրիկի մոտ լինելու եւ համբուրելու նրա աջը։
- Վեհափա՛ռ Հայրիկ,- ասացի ես, մեծ բախտավորություն եմ զգում , որ ինձ վիճակվել է բերել Ղեւոնդ Ալիշանի կարոտագին ողջույնները։
- Ա՜հ , շատ շնորհակալ եմ ։Դու Վենետիկու՞մ էիր, ինչպե՞ս է հայր Ղեւոնդը։
- Լավ է , վեհափա՛ռ հայրապետ, այս գարնանը Վենետիկում էի եւ պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ նահապետի մոտ։Նա հիվանդոտ է ու թույլ...
- Ափսո՜ս , ափսո՜ս , - խոսքս ընդհատեց Հայրիկը,- մենք հասակակիցների ենք, ես շատ եմ սիրում նրան։Նա անուշ գրիչ ունի։ Նա շատ է ազդել իմ գրչի վրա, նա ինձ շատ բաներ է ներշնչել։Ահա ուրիշ ի՞նչ էր անում։
- Նա ինքն էլ էր ասում, որ Հայրիկը միայն հարյուր օր է մեծ իրենից, եւ ասում էր ,թե բերկրանքով է լսում՝ իմանալով , որ Հայրիկը ձի է նստում եւ ժողովրդին այցի է գնում։
- Միշտ նախանձում էի Ձեզ Վեհափառ, ասում էր ."Հայրիկն ուրիշ է , նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքի ներքո է քնում , hայոց դաշտերի ծաղկանց հովն է շնչում, Արաքսի սառնորակ ջուրը խմում։Դա մեծ բախտավորություն է"...
- Այստեղ Հայրիկը ուրախ եւ սրտանց ծիծաղեց։
- Ես վաղը եւեթ կկարգադրեմ , որ նրա համար Մասիսի հողից , Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն եւ փոքրիկ արկղով ուղարկեն Վենետիկ։
Ինչպես հետո իմացա, Հայրիկը Ղեւոնդ Ալիշանին ուղարկել էր իր խոստացածից, բայց մինչեւ հասնելը , դժբախտաբար , սիրելի Նահապետը արդեն վախճանված էր եղել(1901թ. նոյեմբեր)։

Комментарии
Отправить комментарий