Միսաք Մեծարենց — «ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ» (սոնետ)

Փթթեցէ՛ք միշտ, դեղին վարդեր, լքուա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.
Միշտ կը յուզէք դուք իմ հոգիս խռովքով մ'աղու,
Անյուսութեան դալուկն հագած տժգոյն վարդեր:
Անյուսութեան դալուկն հագած տժգո՜յն վարդեր,
Զձեզ յաւէտ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզէ իմ դառն հոգին,
Կարմիր ու ձիւն ճերմակ վարդերն ուրախաբեր:
Կարմիր ու ձիւն ճերմակ վարդերն ուրախաբեր
եւ Սուր հեգնանք մը ցաւով ճմլած հոգիներու,
Ինծի երբեք անոյշ հրապոյր մը չեն ազդեր…
եւ Կոյս ու զուարթ երանութեամբ օծուած վարդեր,
Երգեցէ՛ք միշտ ընկճըւածի երգերն աղու,
Լքուած հոգուոց դուք մըտերիմ, տժգո՜յն վարդեր:
1902, Մայիս

Տողերը գրվել են մայիսիան դեղին վարդերի մասին, որոնք իրենց խնկահոտով հավետ մարում են առանձնացած և դժգույն, և որ մայիսիան դեղին վարդերը միայն անհաշտ և դժգույն սրտերի մտերիմներն են ինչպես հնազանդ կույսերը,որ լացում են վարդերը տկար և նրան դժգույնությունից անգամ հոտ չունեն ինչպես լքված և մենակ հոգիները,որ մարում և ծխում են անպաշտպան ինչպես մայիսիան դեղին վարդերը: :

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...