Սուրբ Ներսէս Շնորհալի, 12-րդ դար. Լոյս. Արևագալի ժամերգություն 
Լո՜յս, 
Արարիչ լուսոյ, առաջին Լոյս, 
Բնակեալդ ի լոյս յանմատոյց, Հայր երկնաւոր, 
Ի դասուց լուսեղինաց օրհնեալ.
Ի ծագել լուսոյ առաւօտուս,
ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:
Լո՜յս,
Ի լուսոյ ծագումն, արեգակն արդար
Անճառ ծնունդ Հօր, Որդի.
Յառաջ քան զարեւ անուն քո գովեալ ընդ Հօր.
Ի ծագել լուսոյ առաւօտուս,
ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:
Լո՜յս,
Ի Հօրէ բղխումն աղբիւր բարութեան,
Հոգիդ Սուրբ Աստուծոյ.
Մանկունք Եկեղեցւոյ ընդ հրեշտակս զքեզ բարեբանեն.
Ի ծագել լուսոյ առաւօտուս,
ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:
Լո՜յս,
Երրեակ եւ մի անբաժանելի
Սուրբ Երրորդութիւն.
Զքեզ ընդ երկնայնոցն երկրածինքս միշտ փառաւորեմք.
Ի ծագել լուսոյ առաւօտուս,
ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:
https://www.youtube.com/watch?v=dSL-fwC5Oqs 

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...