ՆԵՄԵՍԻՍ
ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ. հայ վրիժառու բազուկը...
Ժողովրդական վրիժառու։ Քսանմեկ տարեկան հասակում Հռոմում գնդակահարեց Սայիդ Հալիմին, մեկ տարի անց Բեռլինում Արամ Երկանյանի հետ՝ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Երեքն էլ հայերի ցեղասպանության հանցագործներ էին, ոճրագործներ։
1920 թ. մարտի 27- Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց հայ դավաճան Վահե Իհսսանին (Եսայան), նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
Վրիժառուն Վահե Իհսանին հանդիպում է Թալաբաշ փողոցում։ Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է նրան, և նա փորձում է փախչել։ Սակայն հասնելով նրան՝ Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին։ Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...