Դու չկաս, չե՜ս եղել... Ես քեզ հորինել եմ... Քո անունին՝ դող, քո ձայնին՝ կարոտ, քեզ ՝ սեր եմ տվել ... Դու չես եղել... Ես եմ քեզ ստեղծել իմ գույներից... Կարմիր ու դեղին, կանաչ ու կապույտ... Արևի գույն էլ եմ տվել ու լույսի գույն էլ.... Գարունից եմ քեզ հորինել... Ամառվա գույներով ողողել... Դու չես եղել... Ես եմ քեզ հորինել... Քեզ հորինել եմ սիրուց, կարոտից, բաժանումներից ու միացումից, փոթորիկներից ու մրրիկներից.... Հորինել եմ քեզ երկնի կապույտից, ծովի փրփուրից, ալեկոծումից ու ալեբախումից... Ես տվել եմ քեզ բոլոր գույներս՝ կարոտիս գույնը, գույնը սպասումներիս, տառապանքներիս երանգները ողջ... Սիրտս եմ տվել... Դու չես եղել... Ես քեզ հորինել եմ...ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ— Շ․ Գ․
«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...
Եկեղեցին Հայկական Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս, Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս, Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն… Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով, Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով… Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ… Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած, Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած, Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի Դէպի երկինք բարձրացող գաղտ...
Комментарии
Отправить комментарий