Սպիտակ արջը (Կարո Քահքեջյանը) եւ սասունցի տատիկը
1992 թիվն էր...Ինչպես գիտեք Խաչակիրներ ջոկատը գործում էր Արցախի հատուկ ուժերին կից: Մի անգամ, երբ գործողություններն ավարտելուց հետո որոշում են Երևան գալ, ջոկատի թալինցի անդամ Համոն /Համլետ Ավոյան՝ ներկայումս սպա, ՊՆ փոխգնդապետ/ առաջարկում է մեկնել իրենց գյուղ: Բոլորը համաձայնվում են: Եվ ահա նրանք հայտնվում են Ներքին Բազմաբերդ գյուղում: Զինվորական հագուստով տղաները մեծ իրարանցում են առաջացնում գյուղացիների մոտ՝ հարգանք, պատիվ: Երբ մտնում են Ավոյանների տուն, առաջ է վազում Համլետի մայրը, ջերմ գրկում, համբուրում, ապա...մի ԼԱՎ ապտակ տալիս: Կարոն /Սպիտակ Արջը/ ապշած է մնում."Ի՞նչ էէէէէ...": Պարզվում է, որ սասունցիները միշտ կռվի դաշտից վերադարձողներին համբուրել են, հետո ապտակել: Ադաթ է՝ "ինչու՞ չես զոհվել": Մի կերպ հաշտվելով դիմավորելու այդ ընդունված ձևի հետ, տղաները նստում են սեղանի շուրջ: Տնեցիրներն իրար են խառնվում, ունեցած-չունեցածը հրամցնում, ոչխար են մորթում, թոնիր իջեցնում: Վերջապես բոլորի տրամադրոթյունը տեղն է լինում, մանավանդ Համոի տատիկի: Նա եղեռն տեսած մեծ կին էր, ով իր քաղցր սասունցու բարբառով բոլորի սիրտը գրավել էր վաղուց /իսկ նրա ամուսինը Անդրանիկի զինվորներից է եղել/: Հանկարծ Կարոն մի թաշկինակ է մեջտեղ բերում: Տատիկին մոտեցնելով, բացում է, և տատիկն ապշած նայում է՝ թաշկինակի մեջ ականջներ են դրված: "Նանե, քեզ համար ենք բերել, սատկած թուրք ասկյարների ականջներ են, վրեժդ ի կատար ենք ածել": Տատիկը ուշադիր նայում է, ապա նայում բոլորի աչքերին, հետո հետ գնալով բղավում."Թու՛...Բա դուք տղամարդ ի՞ք...էսի ակընջնե որու համար իք բերէ, ինձի էդա թուրքին սաղլամ բերեիք, ես տրա պլօրներ կտրէի": Պատկերացնում ե՞ք, 100 տարեկան տատիկը, ամեն բան կորցրած, այդքան տարիներ անց չէր կորցրել իր վրեժի ծարավը: Ծիծաղելի թվացող խոսքն իրականում մեծ ցավ էր արտահայտում: Տատիկի ուրախ աչքերը տղաների բուռն ծիծաղից հետո տխրեցին...
Фото Jasmin Arshakuni.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...