Սերո՞վ... Սրո՛վ...Սիրո՜ վ💏
Կարդում, կարդում ու զգում սիրող տղամարդու սիրտ, հոգի, մատներ ու գրիչ ...արյուն... ու սերրր:
Կարդում, կարդում ու զգում սիրող տղամարդու սիրտ, հոգի, մատներ ու գրիչ ...արյուն... ու սերրր:
Սերով, սերով
Սերո՜վ, սերո՜վ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ խոցեցիր,
Սիտըս ջահել՝ վարդի՜ պես բաց,
Դագաղի՜ պես գոցեցիր...
Սերո՜վ, սերո՜վ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ խոցեցիր,
Սիտըս ջահել՝ վարդի՜ պես բաց,
Դագաղի՜ պես գոցեցիր...
Դուն քաղցրությամբ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ լափեցիր,
Սիրտըս ջահել՝ վարդի՜ պես բաց,
Մեկ համբույրով խաբեցիր...
Սիրտըս սերո՜վ լափեցիր,
Սիրտըս ջահել՝ վարդի՜ պես բաց,
Մեկ համբույրով խաբեցիր...
Երգո՜վ, վերքո՜վ օրրեցիր զիս,
Սրտիս տատա՜սկ ցանեցիր,
Ջահել սրտիս վարդերը բաց,
Հովին տվիր ցանուցիր...
Սրտիս տատա՜սկ ցանեցիր,
Ջահել սրտիս վարդերը բաց,
Հովին տվիր ցանուցիր...
Երանությա՜մբ լացուցիր զիս,
Սըրտիս դրախտներ ցուցուցիր ,
Սիրտըս ջահել՝ վարդի՜ պես բաց,
Ջահի՛ մը պես լուսցուցիր...
Սըրտիս դրախտներ ցուցուցիր ,
Սիրտըս ջահել՝ վարդի՜ պես բաց,
Ջահի՛ մը պես լուսցուցիր...
Ըսե՛ , մի՞թե կրնա ըլլալ
Որ մեռնի սերն անձանձիր,
Սիրտըս ջահել չի՛ կրնար լալ,
Սիրտըս կրակեն ցամքեցիր...
Որ մեռնի սերն անձանձիր,
Սիրտըս ջահել չի՛ կրնար լալ,
Սիրտըս կրակեն ցամքեցիր...
Արգիլեցիր մուտքն ինձ հոգուդ,
Սրտիդ փեղկն ինձ գոցեցիր.
Լռելն՝ անգո՜ւթ, լա՜լն՝ անօգուտ,
Շվարեր եմ մտացի՜ր...
Սրտիդ փեղկն ինձ գոցեցիր.
Լռելն՝ անգո՜ւթ, լա՜լն՝ անօգուտ,
Շվարեր եմ մտացի՜ր...
Ա՜յ, ի՜նչ ընեմ ես այս կյանքով,
Սրտես վարդեր փետտեցիր,
Ու կը խլեմ ես ի՛մ ձեռքով
Կոկոններ ն որ ձգեցիր...
Սրտես վարդեր փետտեցիր,
Ու կը խլեմ ես ի՛մ ձեռքով
Կոկոններ ն որ ձգեցիր...
Ա՜լ փակեր եմ հոգիս անլաց
Իմ խավարիս մեջ անծի՜ր,
Բայց անուրջիս դռներն են բաց
Մի անգամ եկ ու անցիր...
Իմ խավարիս մեջ անծի՜ր,
Բայց անուրջիս դռներն են բաց
Մի անգամ եկ ու անցիր...
Սերո՜վ, սերո՜վ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ խոցեցիր,
Սիտըս ջահել՝ վարդի՜ պես բաց,
Դագաղի՜ պես գոցեցիր...
Սիրտըս սերո՜վ խոցեցիր,
Սիտըս ջահել՝ վարդի՜ պես բաց,
Դագաղի՜ պես գոցեցիր...
Комментарии
Отправить комментарий