ՀԱՍՄԻԿ-Թագուհի Հակոբյան
Հայ բեմի Մեծ հայուհին....առանց շպարի գեղեցկուհին;
Դերասանուհի.9 մարտ, 1879 – 23 օգոստոս, 1947
Ծնվել է Նախիջևանում: Բեմական գործունեությունը սկսել է տեղի Սաֆրազյան ամուսինների հյուրախաղային թատերախմբում` փոքրիկ տղայի դերով: 1904թ. Թիֆլիսի ժողովարանի թատերախմբում խաղացել է Քալիի, Կեկելի դերերը` Սունդուկյանի «Քանդած օջախ», «Պեպո» ներկայացումներում: 1906թ. հրավիրվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբ, որտեղ առաջին իսկ դերերից առաջնորդվել է ռեալիստական խաղաոճի սկզբունքներով: Կերտել է Շպպանիկի և Զառնիշանի դերերը` Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի» բեմադրություններում, որոնցով արժանացել է մեծ համբավի: Խաղացել է նաև օտար հեղինակների պիեսներում` Մադլեն` Միրբոյի «Ժան Ռուլ», Հաննա` Հալբեի «Հեղեղ», Իվոլգինա` Դոստոևսկու «Ապուշը», Կնիրտյե` Հեյերմանսի «Հույսի կործանումը», Խանումա` Ցագարելիի «Խանումա» և այլն: 1920թ. Դիլիջանում ղեկավարել է թատերախումբ: 1921թ. տեղափոխվել է Երևանի Առաջին պետթատրոն (Սունդուկյանի անվան թատրոն), որտեղ առաջին դերը եղել է Վիտտիխենը` Հաուպտմանի «Ջրասույզ զանգ» ներկայացումում, ապա հանդես է եկել իր ավանդական դերերով` Խամփերի, Շուշան` Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», Լյուբով Յարովայա` Տրենյովի «Լյուբով Յարովայա», Կլարա` Աֆինոգենովի «Ահը», Մարիա Լվովնա` Ռախմանովի «Պրոֆեսոր Պոլեժաև», Կաբանիխա` Օստրովսկու «Ամպրոպ» և այլն: Դերասանուհու հասուն վարպետության, հոգեբանական կերպավորման նոր արտահայտություններ էին նրա անձնավորած Մելանյան, Վասսա Ժելեզնովան` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Վասսա Ժելեզնովա» բեմականացումներում: Հուզական մեծ ներգործության է հասել հատկապես մայրերի դերերում (Աննա՝ Գուլակյանի «Արշալույսին», Շուշան և այլն): Նպաստել է հայ կինոյի սկզբնավորմանն ու զարգացմանը: Խաղացել է մի շարք ֆիլմերում` «Նամուս» (1925թ.), «Ղուլը», «Չար ոգի» (1927թ.), «Գիքոր» (1934թ.), «Պեպո» (1935թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Մեր կոլխոզի մարդիկ» (1939թ.) և այլն: 1947թ. գրել է «Թատերական հուշեր» գիրքը: 1935թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստi կոչմանը: Մահացել է Երևանում:


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...