Շահեն Թաթիկյան « Բալենի»
Բալի շուրթերով իմ հեքիա՜թ, կարոտել եմ քեզ: Ու հիմա գիտեմ, որ կարոտի զգացումը գուցե ամենալավ նկարիչն է, որովհետև տեսնում եմ քեզ այնպես, ասես աչքիս առաջ նստած ես, տեսնում եմ քո դեմքի ամեն մի մանրամասնը, մինչև անգամ քո մազափունջը, որ, երբեմն-երբեմն ընկնելով դեմքիդ, ծածկում է ձախ աչքդ…
Դրսում անտանելի ցուրտ է: Գրում եմ քեզ՝ թուղթը դրած լուսամուտի գոգին: Լուսամուտի առաջ, մինչև հեռուները, ուր աչքս կտրի, ամեն բան ծածկված է սպիտակ ձյունով: Բայց երբ մտածում եմ քո մասին, ապա թվում է, թե լուսամուտի առաջ տեսնում եմ ծաղկած բալենի՝ նուրբ սպիտակ ծաղիկներով: Ծաղկած բալենին ամենագեղեցիկ ծառն է, դու ամենագեղեցիկ արարածն ես աշխարհում:
Նայում եմ դուրս ու աշխատում եմ պատկերացնել քո սիրելի դեմքը: Կարոտս օգնում է նկարել քեզ, ու տեսնում եմ քո ալ կարմիր շրթունքները: Այդ շրթունքների համար էր, որ քեզ «բալի շուրթերով հեքիաթ» անվանեցի: Ես տեսնում եմ, զգում եմ քեզ այնպես մոտիկ, այնպես պարզ, որ թվում է, թե զգում եմ քո շնչառությունը, քո տաք շունչը…
( Շահեն Թաթիկյան « Բալենի» )

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...