Վիլյամ Սարոյան--- «Քո կյանքի ժամերը»
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:
Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:
Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահ ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան:
Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:
Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է:
Արհամարիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացիր սա:
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...