ԱՐԾՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Արծվի կյանքը ավելի երկար է իր տեսակի բոլոր թռչուններից:
Արծիվը կարող է ապրել մինչև 70 տարի, բայց այդքան ապրելու համար նա պետք է մի դժվարին որոշում կայացնի.
Երբ արծիվը դառնում է 40 տարեկան, ճանկերը երկարում են, թուլանում ու ծռմռվում, որի հետևանքով նա այլևս չի կարողանում իր որսը բռնել ու պահել: Նրա սուր կտուցը ծռվում է ու բթանում: Փետուրները հաստանում են, կպնում մարմնին ու նրա համար դժվարանում է թռչելը: Այս ժամանակ արծիվը 2 ընտրություն ունի՝ կամ պետք է մեռնի, կամ էլ 150 օր տևողությամբ մի դժվար ու ծանր ընթացքի միջոցով անցնի:
Այս ընթացքը անցնելու համար պետք է գնա բարձր լեռան գագաթին, որտեղ որ իր բույնն է: Այնտեղ արծիվն այնքան պետք է իր կտուցը հարվածի ժայռին, մինչև որ այն ընկնի:
Երբ կտուցն ընկնում է, պետք է այնքան սպասի, մինչև նոր կտուց աճի: Դրանից հետո արծիվը սկսում է քանդել իր ճանկերը: Երբ նոր ճանկեր են դուրս գալիս, արծիվը սկսում է պոկել իր բոլոր հին փետուրները: Վերջապես, 5 ամիս ցավի, չարչարանքի միջով անցնելով արծվի համար նոր ծնունդ է սկսվում, և դրանից հետո նա ապրում է ևս 30 տարի:

Ինչու՞ է այս փոփոխությունն անհրաժեշտ: Շատ հաճախ մեր գոյությունն ապահովելու համար մենք պետք է նման վերափոխման միջով անցնենք: Երբեմն պետք է թողնենք անցյալի հուշերը, հին սովորությունները, ավանդույթները:
Միայն անցյալի ծանր բեռից ազատվելով կարող ենք պտուղ քաղել ներկա ժամանակից:

«Այժմ դուք ևս թոթափեցե՛ք այդ բոլորը՝ բարկություն, զայրույթ, չարություն, հայհոյանք և խեղկատակություն՝ ձեր բերաններից։ Մի՛ ստեք միմյանց. հանեցե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի». Կողոսացիներին 3.8-10

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...