ԱԶԳԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԲՆՈՐՈՇ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Հայության միավորման խնդիրը պետք է ուսումնասիրել և լուծում գտնել բնական օրենքների սահմաններում, առաջին հերթին հիմք ընդունելով, ժողովուրդների և ազգերի միջև եղած տարբերությունները, նրանց շարժիչ ուժերը, որոնց հիմքի վրա էլ ձևավորվում են նրանցից յուրաքանչյուրին հատուկ կառավարման իրենց համակարգերը:
Ժողովուրդները, ինչպես արդեն բազմիցս գրել ենք, հանդիսանում են մարդաբանական, սոցիալական միավոր, որի կառուցվածքը, շարժիչ ուժերը և ձևավորման հիմքերը մանրամասն տվել է ՆԻՑՇԵՆ:
Իր փիլիսոփայությամբ տվել է նաև ժողովուրդների զարգացման ներքին գործող ուժերի բացահայտումը, որում անփոխարինելի է անհատի, առաջնորդի, գերմարդու դերը, որը պետք է չմտածող ամբոխին՝ԺՈՂՈՎՐԴԻՆ տանի պատմության քառուղիերով: Լինելով սոցիալական միավոր, ժողովուրդների հիմքը հանդիսանում են սոցիալական հարաբերությունները և անձնական շահը:
Ինչպիսի՞ մեխանիզմներ էլ օգտագործի այս ՀԱՄԱԿԱՐԳԸ. միևնույն է, հասարակությանը հիմքում դրված է բնակչության նյութական շերտավորումը և որքան անձը ավելի նյութական բարիքներ է կուտակում, այնքան գտնվում է հասարակության վերին շերտերում և հասարակությունը կառուցվում է ընդգծված հերիարխիկ բրգաձեվ:
Ժողովուրդին կարող են միմյանց հետ միավորել ընդհանուր, միասնական նյութական շահերը, սակայն սա դեռ չի նշանակում , որ ժողովրդի ներսում ամբողջությամբ վերանում է սոցիալական շերտավորումը՝ հակասություները և դասակարգային լարվածությունը: Դրա ցայտուն օրինակն է սիոնիզմի մշակած « Չոր ճյուղերի այրման » տեսությունը, երբ իրենց վերնախավի իղձերի իրականացման համար, պատրաստ են և կարող են զոհաբերել հարյուր հազարավորներ՝ իրենց ժողովրդից:
ԱՅԼ Է ԱԶԳԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
Հայ ազգի ձևավորման ներքին շարժիչ ուժերի մասին գրել է մանրամասն Գարեգին Նժդեհը: Նժդեհականությունը ազգի ներաշխարհի, նրա ներքին զարգացումների մասին գիտություն է, որում որպես ուղղորդիչ հանդես է գալիս ազգերի հիմք հանդիսացող ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ:
Նժդեհականությունը ոչ կուսակցություն է ոչ էլ պաշտամունքի առարկա, այն բնական հասարակական գիտություն է: Ինչպես ցանկացած գիտություն, այնպես էլ նժդեհականությունը, ունեցել է իր զարգացման փուլերը, որոնք լրացնում են մեկը մյուսին: Կարելի է առանձնացնել երեք զարգացման փուլեր՝1. ԴԱՎԻԹ - ԲԵԿՅԱՆ ՈՒԽՏ, 2.ՑԵՂԱԿՐՈՆ ՈՒԽՏ, 3. ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ; Որպես գիտություն այն զարգացնելով, նորից պիտի գտնենք մեր ուղին, որը ոչ միայն մեզ, այլ մարդկությանը կհանի խոր ճգնաժամից;
Ազգը լինելով կենսաբանական, բնական միավոր, ենթարկվում է բնական օրենքներին, ինչպես ցանկացած բնական ՀԱՄԱԿԱՐԳ, այն ևս ունի կառավարման իր համակարգ, որը հազարամյակներով գործել է ՀԱՅԵՐԻ մոտ և որը, ըստ մեզ, սպիրալաձև զարգացման բնական օրենքների համաձայն, ենթարկվելով ժամանակի անհրաժեշտ փոփոխությանը, պետք է դառնա կառավարման ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՔԸ. Ե՞րբ «համահավասար», առանց ընդգծված կառավարող մարմինները, բնական օրենքների և, ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՒ ՎՐԱ ԿՁԵՎԱՎՈՐԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
ԱԶԳ ամուր է այնքաքնով, որքանով ամուր և առողջ են նրա ներսում, նրա անդամների միջև և ՀԱՅՐԵԻՔԻ հետ նյութական, հոգևոր՝ զգացումային, մտավոր՝ գաղափարական կապերը:
Մեզ համար վերջնականապես պետք է հասկանալի դառնա, որ գոյատևումը չի կարող լինել ազգի համար նպատակ, ինչպես փորձում են մեզ համոզել:
ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ԼՐԻՎ ԲԱՎԱԿԱՆ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԵԹԵ ԱՅՍ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՈՒ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԱԶԳԻ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...