Հալիձոր


Հալիձորի բերդը
Այս կետից, ուր գտնվում ենք այժմ, հեռվում ուրվագծվում է Հալիձորի բերդը. այն կանգնած է սույն վահանակից դեպի աջ` հեռավոր բլրի գագաթին:
Ուշ միջնադարի հայկական ճարտարապետական այս համալիրը վերակառուցվել է 17-րդ դարի 1-ին կեսին, հայտնի է նաև Հալիձորի Կուսանաց անապատ անունով:
Բերդը նշանավոր դարձավ 18-րդ դարի սկզբին, երբ իր բնական անառիկ դիրքի շնորհիվ դարձավ Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և ազատագրված Ղափանի կենտրոնը: 1723 թվականին Դավիթ Բեկը բերդը վերակառուցում է անառիկ ամրոցի և իր 300 զինակիցների հետ դիմադրություն ցույց տալիս բերդը պաշարած թուրքական 70 հազարանոց բանակին:
Գրեթե անհուսալի իրավիճակում, Բեկը ինքնասպանության համարժեք թվացող քայլ է ձեռնարկում` հարձակվում է բլուրն ի վայր` սարսափեցնելով թուրքերին, ջախջախելով թուրքական բանակը և ապահովելով շրջանի անվտանգությունը: Թուրքերի դեմ պայքարը շարունակելու ծրագիրը, սակայն, չիրականացվեց` Բեկի հիվանդության և վախճանի պատճառով: Նա մահացել է բերդում և, ըստ ավանդույթի, տեղում էլ հողին է հանձնվել:
Գետից դեպի ամրոց 500 մ երկարությամբ ստորգետնյա գաղտնուղի է փորվել` բնակիչներին ջրով ապահովելու նպատակով: Սա պատճառներից մեկն է, որ թուրքերին չհաջողվեց Բեկին ստիպել նահանջել, իսկ նրա հարձակումը ճիշտ հաշվարկված հնարամիտ գործողություն էր` թշնամուն հանկարծակիի բերելու և պարտության մատնելու նպատակով:
Հալիձորի բերդի համալիրը բաղկացած է նաև դեպի արևելք կանգնած եկեղեցուց(12), որի ճարտարապետությունը չափազանց զուսպ է. կառուցողը դիմել է հին տեղական տեխնիկային` կիրառելով կոպտատաշ քարով շարվածք: Նույն տեխնիկայով կառուցված են և բերդը, և համալիրի գլխավոր եկեղեցին` Սուրբ Մինասը(1), և կից ու առանձին շինությունները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...