ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՂՈԹՔԸ 

- Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: - Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատի՛ր և աջակցի՛ր ինձ: - Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: - Ղեկավարի՛ր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում: - Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից: - Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովվեցնելով և ոչ մեկին: - Տե՛ր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները: - Ղեկավարի՛ր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել: ԱՄԵՆ  

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...