Հայոց երկիր, հայոց աշխարհ, հայոց հող․․․Բարի օր քե՜զ ՀԱՅՐԵՆԻՔ ☀️

Արնանման ծաղիկների
Ու վարդերի բույրը վառման,
Ու նայիրյան աղջիկների
հեզաճկուն պա՛րն եմ սիրում․․․
Է˜Յ, ՋԱՆ - ՀԱՅՐԵՆԻՔ
Է˜յ, ջան – հայրենիք, ինչքա˜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն – ծովի մեջ:
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա˜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ, -
Է՛ն էլ քու փառքի գովքը երգելուն, -
- Որ արտուտի պես վե˜ր ու վե˜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք …
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
1900թ. Ժընև
Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՛ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող։
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ։
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,
Շուքդ մնա իմ ապավեն հովանին։
Ո՛ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜րհ էլ թափառեմ,
Նորից ե՛տ գամ, քո տանիքո՜ւմ ծվարեմ։
Ու թե մեռնեմ, քո գրկի մե՛ջ մեռնեմ թող,
Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՜ց հող։
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...