Շնորհակալություն Տղե՛րք, մեզ տված Կյանքի ու ՀՈՂԻ համար: 

--«Ախպերս ու ես» երգը ռազմակոչ է— Հեղինակ՝ Աշոտ Բեգոյան (Գուսան Տոտիկ) 
Անօրեն թուքն է տիրել մայր հողին, 
Ինչ սրտով պիտի մտնենք անկողին... 
Մամ ջան չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես...

Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում:
Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես,
Խփում ենք թուրքին ախպերս ու ես...

Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում,
Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում,
Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես,
Հայ ազգի համար ախպերս ու ես...

Էլ հետդարձ չկա կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տուր մեզ ու մի լար մայրիկ...
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես...

Մամ ջան կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնե սեւ օրն հայոց...
Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես,
Ծափով-ծիծաղով... Ախպերս ու ես!
https://www.youtube.com/watch?v=yN2YmfHO97c

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...