ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ
Մենակությունը հոգեվիճակ է, 
Սարսափելին մենությունն է... 
Չհասկացվելը՝ քո բարդությունն է, 
Չհասկանալը՝ քո էությունը... 
Ու չես հասկանում
Գտա՞ծն է շատ դատարկության մեջ,
Թե՞ կորցրած դատարկությունը...
Հեռացող լու՞յսն է կուրացնող այսքան,
Թե՞ խավարն ինքն էր լույսի հետ եկել...
Կյանքի խելագար իրարանցման մեջ
Սուտ ու կեղծիք է, բառերի հեղեղ՝
Կեղծ ու լպրծուն, սարքովի ժպիտ...
Սրտի ու մտքի խառնարաններում՝
Անգույն ու գորշ վրձնահարվածներ...
Չհասկացվելը՝ քո բարդությունն է:

https://soundcloud.com/lamis-ahmed-hosnyФото Янетты Аршакян.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...