Հայացք առ երկինք 
Երկնային լազուրին նայելով՝ ուժ ստացած ես զորանում եմ... Կապույտով՝ հոգեպես խաղաղվում, արևով՝ ջերմանում, աստղերով՝ երազանքի գիրկն ընկնում, լուսնի հետ՝ խորհում ու զրույցի բռնվում: Իսկ ահա Աստծո շնորհիվ բարեխոսական խնդրաք-աղոթքի բռնվում նրանց հետ, ովքեր արդեն երկնքում են... Մեծ ուժ ու հզոր էներգետիկա կա անծայրածիր երկնքում... ...
Կյանքը - երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, - Կյանքը - կորած աստղերի՛ պես հազարանուն: Կյանքը - կրակ ճահիճներում` կա ու չկա, -
Կյանքը - ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը - երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, - Կյանքը - կորած աստղերի՛ պես հազարանուն... (Եղիշե Չարենց)
Օրեր կորուստ, օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանց «Հայր մեր»,
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր՝ երկար-երկար սատկած ձմեռ:
Օրեր նոր երգ, օրեր ոչինչ,
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք, օրեր ծնունդ,
Ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...