Մի քի՜չ էլ Մեծարենց ....
Մեծարենցյան ներաշխարհ.... թախիծ, սպասում, կարոտ, սիրուն հասնելու ձգտում: Կարդում ....ու մտածում ես, թե ինչպես է այս դալուկ պատանին իր ալեկոծ սրտի ուզածը գրելու հետ մեկտեղ ընթերցողին է հասցնում ցավահառաչ հոգու խոր ծալքրից ճառագող ապրումներն, որը զգալով հեղինակի մտքի ու հոգու հեղեղված ասելիքը,ընդունում է իբրեւ իր սեփական խոհ ու ապրում
: 
«Նավակներ»
Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.
հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն.
անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.
հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.
գիշերներն ես համբուն կը սպասեմ ծիրանի այն դարձին.
ու ցայգուն ալ կ’անցնիմ ավազուտ ափունքեն` դողահար`
սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:
Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,
դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…։
Միսաք Մեծարենց
«Նավակներ» բանաստեղծությունը սպասումով լցված մարդու մասին է, ով, իմանալով, որ հույս չկա, հույսը չի կորցրել, կարծես հույսով երազում է: Տխրությամբ է արթնանում ու քնում: Մի գուցե նավակները կյանքից հեռացած մարդիկ են, կամ մարդիկ, ովքեր հեղինակին են լքել: Բոլոր մարդիկ էլ ունեն իրենց գնացած- չվերադարձած նավակները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...