Մեր մայրենի լեզուն ազգային պարտէզի վարդն է. առանց անոր մենք չունինք հրապոյր: Առանց մայրենի լեզուի մենք մեռած ենք:-Սիրանույշ
Քանի աշխարհում կա Արարատ սար,
Ճակատին՝ հայոց փառքն արևատառ,
Ոչ մի ահեղ ձեռք քեզ չի սասանի, 
Մեր սրտից կերտված բարբառ մայրենի։
Քանի կա հողը մեր հայրենական,
Կան ծաղկունքն անշեջ, ժպիտը մանկան,
Պիտ շողա՝ նման վառ ծիածանի.
Բյուրեղյա քերթվածք՝ բարբառ մայրենի։
Քանի Արաքսը կերթա դեպի ծով՝
Մերթ ծիծաղելով, մերթ լուռ թախիծով,
պիտի բարկ պահես հույսն Հայաստանի,
Մեր արյամբ զոդված բարբառ մայրենի։
Քանի աստղերի թարթիչների տակ
Կծփա Վանա խովը կապուտակ,
Պիտի ղողանջես ջերմ ու կենդանի
Զորացած, զտված բարբառ մայրենի։
Քանի մեր երգը հնչում է հզոր,
Եվ հայ մայրերը երգում են օրոր,
Քո ամենազոր լույսը չի հատնի,
Մեր հոգում ջահված բարբառ մայրենի։
Քանի Դավթի պես՝ կայծակը ձեռին՝
Պաշտպան ենք կանգնել հայոց լեռներին,
Դու երբեք, երբեք, երբեք չես մեռնի,
Մեր հույս, մեր աստված՝ բարբառ մայրենի։
Սարմեն

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...