Ես… ու իմ ԱՇՈՒՆԸ
Աշու՜ն, այսօր այնքան նման ես իմ հոգուն,
Իմ հոգում էլ այսօր էլի , տեղատարա՜փ է հուշերի,
Հինն ու նորը սրտիս խորքում,
Պահմըտոցի էին խաղում….
…Մի քիչ տաք, մի քիչ սառը քամի… Եվ աշնան գույները մրսեցին: Մի քիչ դողացին ու… երերացին… Երազներս հուլունք-հուլունք շաղ եկան դեղնաբոսոր տերևագորգերում…
Աշնան գույները գողացած` քամին պատեպատ զարնվեց ու մրսող լուսամուտների գոգերին տերևահյուս արև ծեփեց: Արևն այդ մրսած արտասվում էր մեղմ, ինչու՞, ո՞վ թովեց…Աշուն էր, ու տերևներն էլ աշուն էին ապրում, ու խռովքից դեղնել էին, գունատվել, վհատվել:
Աշուն էր, արև…Այդ ե՞րբ էր, փոխվեց ու դարձավ` աշուն է, անձրև: Ու իր հետ տխրություն բերեց, մի տեսակ թաց ու մրսեցնող թախիծ: ՈՒ խայտաճամուկ հիացքը խամրեց, դարձավ տամուկ-անձրևոտ: ՈՒ աշունս դարձավ ալեհեր ու լացկան: Ես ու իմ լացկան աշունը…
Комментарии
Отправить комментарий