Կոմիտասի խօսքը՝ Վահագն անունով տղեկի մը-150

Կոմիտասի խօսքը՝ Վահագն անունով տղեկի մը-150
«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:
Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ մտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու սրտի տապաններն են:
Հետեւէ բնութեան դպրոցին միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. Սիրտդ բաց եւ թող արձագանքէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորակն է, որ շնորհել է քեզ երկինքը՝ հոն պաշարելու ազնիւ զգացումներ:
Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել...: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել – պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:
Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը...»:
Կոմիտաս Վարդապետ
1911, հունիսի 10, Աղեքսանդրիա
Նկարը՝ Միքայել Հարությունյան "Կոմիտաս".
Микаел Арутюнян. "Комитас".
Mikayel Harutyunyan "Komitas".

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...