«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ»
«Մեր անուշ Հայաստանի կենացը` տղերք», 2009:
Նկարիչ` Խաչատուր Ազիզյան
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ Նկարիչների միության 2009թ. կերպարվեստի լավագույն գործի մրցանակաբաշխության դափնեկիր է դարձել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Խաչատուր Ազիզյանը՝ "Մեր անուշ Հայաստանի կենացը՝ տղերք" կտավի համար;

-«Մեր անուշ Հայաստանի կենացը, տղերք» կտավը միարժեք չընդունվեց։ Եղան և քննադատներ, և համակիրներ։ Մի բան, որ շատ է ընդունված արվեստում, երբ գործը անսպասելի է։
-2009-ին նկարեցի դա, Սարյանի բնապատկերների վրա պատկերելով մեր չորս մեծերին կամ, ավելի ճշգրիտ, մեր երևելիներից չորսին` Կոմիտաս, Թումանյան, Իսահակյան, Սարյան։ Նրանք մի թաս գինի են խմում, մեր անուշ Հայաստանի կենացը։ Այն ներբող է ազգային միասնությանը, առ Հայաստան։ Առ Հայաստան, որն անուշ է, ինչպես ոչ մի այլ բան։ Բայց այս կտավը շարունակության մի օղակն էր, քանի որ արդեն նկարել էի «20-րդ դար. Հայաստան»-ը քիչ արխայիկ թերևս, սակայն անպատճառ որոշակիորեն գաղափարականացված. ինչ տեսավ Հայաստանը 20-րդ դարում` ցեղասպանություն, Մեծ հայրենական, բուռն շինարարություն կյանքի անխտիր բոլոր բնագավառներում և անկախացում։ ՈՒ այս ամենը կերպարների միջոցով, առանց որևէ ատրիբուտի կամ խորհրդանշանի գործածման։-Խաչատուր Ազիզյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...