Մուսա լեռան հերոսամարտ

Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6 ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեցին 5.000-անոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:

Նկարում՝ Մուսա լեռ, Կիլիկիա
Մուսա լեռը (Ջաբալ Մուսա, Մովսեսի լեռ) մտնում էր պատմական Անտիոքի գավառակի մեջ, որն իր հերթին Հալեպի վիլայեթի մասն էր կազմում։ Մուսա լեռան շուրջը, նրա փեշերին, վաղուց ի վեր ծվարել էին վեց հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խտրբեկ, Յոգունոլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, շրջապատի մահմեդական բնակչության մեջ կղզիացած։ Յոթերորդ հայաբնակ գյուղը՝ Քեսապը կտրված էր սրանցից, գտնվում էր 18 կիլոմետր հեռավորության վրա։ Հայկական այս գյուղերը, թեև կտրված բնօրրանից՝ Արեմտյան Հայաստանից, ապրում էին լիարժեք ազգային կյանքով, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները։

Պետք է ասել, որ Սուեդիայի հայությունը նախկինում էլ աչքի է ընկել իր ըմբոստ, ազատատենչ ոգով, չի խոնարհվել թուրքական յաթաղանի առաջ և անհրաժեշտության դեպքում դիմադրություն է ցույց տվել ջարդարարներին։ Այսպես, համիդյան ջարդերի ժամանակ Սուեդիայի հայությունը 1895-ին դիմեց ինքնապաշտպանության և խիզախորեն մարտնչեց թուրքական կանոնավոր զորքերի դեմ։ 1909-ի ապրիլին Կիլիկիայում և այլուր կազմակերպված ջարդերի ժամանակ դարձյալ չընկրկեց, արիաբար դիմադրեց, իսկ Հաջի-Հաբիբլի գյուղի մոտ փախուստի մատնեց թուրքական հրոսակախմբերին ու զինված խուժանին։
Աղբյուր՝ http://historyarmenia.org/761.html — место: Կիլիկիա.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...