ԴԵՊԻ ԼՈւՅՍ ԼՈւՍՈ🙏

Երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում և զգում եմ, թե որքան թույլ եմ ես, ավելի ամուր եմ կառչում Քեզանից, գիտակցելով, որ առանց Քեզ ոչինչ չեմ կարող անել: Եվ որքան ավելի ամուր եմ կառչում Քեզանից, այնքան ավելի ես Քեզ հայտնում ինձ, այնպես, որ կարողանում եմ տեսնել, թե որքան անբիծ ես Դու՝ մարդկանց համեմատ: Դու ինձ օգնում ես Քեզ հետ մենակ մնալն ավելի սիրել, քան մարդկանց հետ լինելը: Ամեն անգամ, երբ մի նոր բան եմ հայտնաբերում Քո մեջ՝ հոգիս ավելի է փարվում Քեզ:
Խնդրում եմ, Տե՛ր, օգնիր, որ թողնեմ մարդկանց և ավելի շատ մտածեմ ինքս ինձ Քեզ կապելու մասին: Հետո օգնիր, որ մոռանամ ինձ և միայն Քեզ դարձնեմ իմ ուշադրությունը:

Շենուդա Բ հայրապետ(աղբյուրը՝ ԳԱՆՁ)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...