💝🇦🇲ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ🇦🇲💝

Տոնդ շնորհավոր հայրենիք, տոնդ շնորհավոր ազատ, անկախ Հայաստան, տոնդ շնորհավոր հայրենակից: Մեծն Շիրազը կասեր՝

Իմ սո՜ւրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից՝ թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա:

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացի՜ր, հայրենի՜ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց:

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՜ք,
Եվ մոմի նման ճամփեքիդ վրա,
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա:
Հովհաննես Շիրազ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...